Մահացել է բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Կոսյանը։ Սամվել Կոսյանը ծնվել է 1947թ-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2004թ-ից աշխատել է «Գրական թերթ»-ում որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրել է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում։ Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, այնպես էլ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն։ Արժանացել է Ստ. Զորյանի անվան գրական մրցանակի, ինչպես նաև՝ Գրան Պրիի իր “Գուցե փրկվենք” պիեսի համար՝ Իրանի միջազգային թատերական փառատոնում։ Նրա ստեղծագործություններից են՝ «Ցավի հետքը», «Օրվա աստիճանները», «Եվ պատերազմի շուրթերը թաց», «Լուսաբացի թռչուն», «Դեպի տունը երգի», «Գույներ», «Չկա կամք՝ չկա ճանապարհ (մենագրություն)», «Գուցե փրկվենք» (պարսկերեն, Իրան), «Գալիս եմ դեպի քեզ» (պիեսներ)։ The post Մահացել է Սամվել Կոսյանը appeared first on Ազգ .