Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանում 15-ամյա երեք տղաներ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն չի բացառվում, որ գործ ունենք քրեական բնույթի հերթական «ռազբորկայի» հետ։ Հայաստանում քրեական բարքերի իսկական բում է։ Լրահոսն ամեն օր ողողված է կրակոցների, դանակահարությունների, սպանությունների մասին տեղեկություններով։ Առավել մտահոգիչ է, որ բռնության այս միջավայրում ավելի հաճախ են հայտնվում պատանիներն ու երիտասարդները։ Ակնհայտ է, որ Հայաստանում կառավարման խորքային ճգնաժամ կա, որի պատճառները համակարգային են՝ իրավապահ մարմինների անարդյունավետությունից մինչև սոցիալական և կրթական խնդիրներ։ Սակայն պակաս կարևոր չէ, որ բռնությունն ու անպատժելիությունն, ըստ էության, խրախուսվում են իշխանության ամենաբարձր մակարդակով։ Օրինակ՝ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի դատապարտել իր թիմակիցների գործողությունները, այլև հրապարակավ ողջունել է դրանք՝ հայտարարելով, որ «աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ է»։ Փաշինյանը հրապարակավ քաջալերում է իր թիմակիցների խուլիգանական վարքագիծն ու սադրանքները խորհրդարանում՝ փաստացի քաղաքական պատասխանատվություն ստանձնելով տեղի ունեցածի համար: Փաշինյանն՝ իր վարքագծով, հասարակությանը վտանգավոր ազդակ է փոխանցում. ագրեսիան, ուժի կիրառումն ու օրենքի նկատմամբ արհամարհանքը կարող են դառնալ ընդունելի վարքագիծ, եթե դրանք նորմալացվում են երկրի ղեկավարի մակարդակով: Այս պարագայում ինչո՞ւ պետք է զարմանանք, որ բռնության «մշակույթը» տարածվում է նաև պատանիների ու երիտասարդների շրջանում(իհարկե, երիտասարդության շրջանում բռնության աճը պայմանավորված է նաև սոցիալական ու կրթական խնդիրներով, ոստիկանության արձագանքի ոչ բավարար արդյունավետությամբ և հետպատերազմյան հոգեբանական հետևանքներով): Իհարկե, յուրաքանչյուր հանցագործության համար պատասխանատու են այն կատարողները, բայց հասարակական կրիմինալ միջավայրի ձևավորման համար քաղաքական ու բարոյական պատասխանատվություն է կրում, առաջին հերթին, իշխանությունը։ Երբ վարչապետի մակարդակով քաջալերվում է բռնությունը, ինչո՞ւ պետք է այլ «օրենքներով» ապրեն փողոցում: Երբ մարդիկ տեսնում են, որ երկրի ղեկավարը ողջունում է աթոռ նետելը և ուժի կիրառումը որպես «համարժեք» արձագանք, նրանք ագրեսիան ընկալում են որպես վարքագիծ բոլոր հարաբերություններում: Սուրեն Սուրենյանց, պատմաբան, քաղաքագետ The post Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց. Սուրեն Սուրենյանց appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց. Սուրեն Սուրենյանց

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Մահացել է Սամվել Կոսյանը
Azg / 6 hours ago

Փորձ է արվում հակաթոռ ստեղծել… ձախողելու են, չկասկածեք. Հայկ Նահապետյան
Azg / 15 hours ago

Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
Azg / 17 hours ago

Փակել ատոմակայանը․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Արթուր Խաչատրյան
Azg / 18 hours ago
Related coverage

Ինչու Ալիևը կազմակերպեց «հիջաբ» օպերացիան․ Լևոն Զարգարյան
168 Jham / 6 hours ago

Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ես պահանջում էի ստուգել նոր վարկածները, բայց Հոկտեմբերի 27-ի գործը փակեցին
Noyan Tapan TV / 7 hours ago