ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին: Այս մասին հայտնում է նախարարությունը։ «Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։ Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին՝ կատարած ծավալուն աշխատանքի և մարզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Լիլիթ Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու քաղաքական թիմին ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու մարզին ծառայելու և դրա զարգացումն ապահովելու համար։ Օգտվելով առիթից՝ նախարար Խուդաթյանը շնորհավորել է նաև Կոտայքի մարզի վերընտրված համայնքների ղեկավարներին, իսկ առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած համայնքապետերի` մաղթել հաջողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ The post Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

Ինչու Ալիևը կազմակերպեց «հիջաբ» օպերացիան․ Լևոն Զարգարյան
168 Jham / 6 hours ago

Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ես պահանջում էի ստուգել նոր վարկածները, բայց Հոկտեմբերի 27-ի գործը փակեցին
Noyan Tapan TV / 7 hours ago


