Էներգետիկ գաղութացման ուրվականը․․․ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է տարածաշրջանում կանաչ էներգետիկայի զարգացման, Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող «կանաչ միջանցքի» մասին՝ կանաչ էներգետիկան կոչելով «խաղաղության դիվիդենտ»։ Նա նաև անդրադարձել է 800 գիգավատտի պոտենցիալ ունեցող քամու էներգիայի և Հայաստանի հետ էներգետիկ փոխկապակցվածության մասին։ Կասպից ծովից մինչև Եվրոպայի սահման ատոմային էլեկտրակայան ունի միայն Հայաստանը։ Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման։ Ի՞նչ է փոխարենն առաջարկում Ադրբեջանը։ «Կանաչ» հոսանք մատակարարել Հայաստանին։ Այսինքն․ խաղաղություն եք ուզում, փակեք ատոմակայանը, մենք ձեզ հոսանք կմատարարարենք։ Հավանաբար հենց սրա համար է ԹՐԻՓՓ-ում հայտնվել «էներգետիկ» բաղադրիչը։ Ադրբեջանն ավելի քան երեք տասնամյակ պահանջում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ ՀԱԷԿ-ը, շատ լավ գիտակցելու կայանի դերը մեր էներգետիկ անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Հայաստանը միշտ հրաժարվել է։ Իսկ հիմա Ադրբեջանը ՀԱԷԿ-ի փակումը կապակցում է «խաղաղության» հետ։ Փակել ատոնակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա։ Անկախ Հայաստանի էներգետիկ կախվածությունն Ադրբեջանից։ Ականջահաճո կանաչ էներգիան այլևս Հայաստանը գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․․․․ Արթուր Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր The post Փակել ատոմակայանը․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Արթուր Խաչատրյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փակել ատոմակայանը․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Արթուր Խաչատրյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Մահացել է Սամվել Կոսյանը
Azg / 6 hours ago

Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց. Սուրեն Սուրենյանց
Azg / 7 hours ago

Փորձ է արվում հակաթոռ ստեղծել… ձախողելու են, չկասկածեք. Հայկ Նահապետյան
Azg / 15 hours ago

Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
Azg / 17 hours ago
Related coverage

Ինչու Ալիևը կազմակերպեց «հիջաբ» օպերացիան․ Լևոն Զարգարյան
168 Jham / 6 hours ago

Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ես պահանջում էի ստուգել նոր վարկածները, բայց Հոկտեմբերի 27-ի գործը փակեցին
Noyan Tapan TV / 7 hours ago