«Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր Բարեդ Մարոնյանի վավերագրական ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին Կանադայի Ֆորեստ Սիթի քաղաքում անցկացված ամենամյա 11-րդ կինոփառատոնում։ «10 Years On: The Yazidi Genocide» («10 տարի անց․ եզդիների ցեղասպանությունը») ֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթող։ Բարեդ Մարոնյանը հայկական ծագմամբ ամերիկացի վավերագրող է և «Armenoid Productions» կինոընկերության հիմնադիրը։ Ռեժիսորը հայտնի է պատմական և հասարակական բարդ թեմաների խորքային ուսումնասիրությամբ։ Նրա ստեղծագործական աշխատանքների շարքում առանձնանում է «Ցեղասպանության որբերը», «1915 թվականի կանայք» և «Genocide 2.0: Ethnic Cleansing in Artsakh» («Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում») ֆիլմերից բաղկացած աղմկահարույց եռագրությունը։ 2026 թվականի հոկտեմբերին վերջինս նույնպես մրցանակի է արժանացել ԱՄՆ-ում անցկացվող «Chagrin Documentary Film Festival» կինոփառատոնում՝ հաղթելով «Լավագույն ֆիլմ՝ հասարակական իրազեկման» անվանակարգում։ The post Բարեդ Մարոնյանի՝ եզդիների ցեղասպանության մասին ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել Կանադայում appeared first on Alphanews .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Culture
Բարեդ Մարոնյանի՝ եզդիների ցեղասպանության մասին ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել Կանադայում

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

«Օսկարի» հայկական հավակնորդը կներկայացվի Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոնում
Alpha News / 6 hours ago

Բուլղարիայում կբացվի զորավար Անդրանիկին նվիրված տուն-թանգարանը
Alpha News / 6 hours ago

Հայի արմատներով, ֆրանսիական հոգով․ Անրի Թրուայա
Alpha News / 7 hours ago

Երկու մշակույթների խաչմերուկում․ «Los Angeles Times»-ը գնահատել է Ջեք Ասադուրյանի՝ մեքսիկա-հայկական արմատներին նվիրված ստենդափը
Alpha News / 7 hours ago


