Բուլղարիայի Վառնա քաղաքի Գալաթա թաղամասում ավարտին են մոտենում հայազգի նշանավոր զորահրամանատար և ազգային հերոս Անդրանիկ Օզանյանին նվիրված տուն-թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները։ Թանգարանում արդեն իրականացվում են հարդարման վերջին աշխատանքները, ինչի մասին տեղեկացվում է դրա պաշտոնական էջում։ Հիշատակի այս կենտրոնի ստեղծումը խորհրդանշականորեն կապված է 1912–1913 թվականների Առաջին Բալկանյան պատերազմի պատմության հետ։ Այդ պատերազմին Անդրանիկ Օզանյանն ու Գարեգին Նժդեհը գործուն մասնակցություն են ունեցել՝ բուլղարական բանակի կազմում մարտնչելով Օսմանյան կայսրության դեմ։ Ցուցաբերած խիզախության համար Անդրանիկ Օզանյանին շնորհվել է սպայական կոչում, նա ստացել է Բուլղարիայի քաղաքացիություն և ցմահ կենսաթոշակ։ Բացի այդ՝ զորավարը պարգևատրվել է Բուլղարիայի բարձրագույն պետական պարգևով՝ «Արիության ոսկե խաչով», ինչպես նաև 3-րդ և 4-րդ աստիճանի արծաթե խաչերով։ The post Բուլղարիայում կբացվի զորավար Անդրանիկին նվիրված տուն-թանգարանը appeared first on Alphanews .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Arts
Բուլղարիայում կբացվի զորավար Անդրանիկին նվիրված տուն-թանգարանը

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

«Օսկարի» հայկական հավակնորդը կներկայացվի Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոնում
Alpha News / 5 hours ago

Բարեդ Մարոնյանի՝ եզդիների ցեղասպանության մասին ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել Կանադայում
Alpha News / 5 hours ago

Հայի արմատներով, ֆրանսիական հոգով․ Անրի Թրուայա
Alpha News / 6 hours ago

Երկու մշակույթների խաչմերուկում․ «Los Angeles Times»-ը գնահատել է Ջեք Ասադուրյանի՝ մեքսիկա-հայկական արմատներին նվիրված ստենդափը
Alpha News / 6 hours ago


