Ամերիկյան հեղինակավոր «Los Angeles Times» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել կատակերգու Ջեք Ասադուրյան կրտսերի (Jack Jr.) դեբյուտային ստենդափ-հատուկ թողարկման՝ «Mexican Armenian»-ի մասին: Նախագիծը, որի պրեմիերան կայացել է հոկտեմբերին առցանց հարթակներում, յուրօրինակ հումորով ներկայացնում է արտիստի ինքնությունը, ընտանեկան ավանդույթներն ու մշակութային երկվությունը: Կատակերգուի լիամետրաժ անհատական ելույթը ձայնագրվել է Գլենդելի հանրահայտ «The Alex Theater» թատրոնում։ Հատկանշական է, որ Գլենդելը հենց Ասադուրյանի հայրենի քաղաքն է։ Նախագծի ռեժիսորն է ամերիկյան կատակերգական ասպարեզի հայտնի ներկայացուցիչ Ջերեմի Ուոթքինսը։ «Los Angeles Times»-ն իր հրապարակման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել արտիստի վարպետությանը՝ երկակի ինքնության թեման բացահայտելու հարցում։ Ասադուրյանը անսպասելի մշակութային զուգահեռներ է անցկացնում մեքսիկական և հայկական ժառանգությունների միջև՝ անկեղծ հումորը համադրելով երկու ընտանիքների արմատների հանդեպ խոր հարգանքի հետ։ The post Երկու մշակույթների խաչմերուկում․ «Los Angeles Times»-ը գնահատել է Ջեք Ասադուրյանի՝ մեքսիկա-հայկական արմատներին նվիրված ստենդափը appeared first on Alphanews .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Culture
Երկու մշակույթների խաչմերուկում․ «Los Angeles Times»-ը գնահատել է Ջեք Ասադուրյանի՝ մեքսիկա-հայկական արմատներին նվիրված ստենդափը

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

«Օսկարի» հայկական հավակնորդը կներկայացվի Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոնում
Alpha News / 6 hours ago

Բարեդ Մարոնյանի՝ եզդիների ցեղասպանության մասին ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել Կանադայում
Alpha News / 6 hours ago

Բուլղարիայում կբացվի զորավար Անդրանիկին նվիրված տուն-թանգարանը
Alpha News / 6 hours ago

Հայի արմատներով, ֆրանսիական հոգով․ Անրի Թրուայա
Alpha News / 7 hours ago


