Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Ադրբեջանից հետո կայցելի Հայաստան։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Այցերը նախատեսվում են հոկտեմբերի 26-27-ը։ «Այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան՝ երկու երկրների հետ մեր համագործակցությունն առավել խորացնելու նպատակով։ Իմ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ կքննարկեմ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նիդերլանդներն աջակցում է կայուն խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին»,- նշել է նա։ Բերենդսենն արդեն Բաքվում է, նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ իր երկրում բարձր են գնահատում Ալիևի անձնական դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նա ընդգծել է, որ սա շատ կարևոր հարց է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Ադրբեջանի տարածքով Նիդերլանդների քաղաքացիների, այդ թվում՝ Թեհրանում այդ երկրի դեսպանի և դեսպանատան աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։Նշվել է, որ նիդերլանդական ընկերությունները հաջողությամբ գործունեություն են ծավալում Ադրբեջանում տարբեր ոլորտներում։ Քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկայի, մասնավորապես՝ Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գործունեության շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Նիդերլանդների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս գյուղատնտեսության զարգացմանը և այդ ոլորտում իրականացնում լայնածավալ պետական ծրագրեր։ Նշվել է, որ գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների փորձը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում այս ուղղությամբ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 24 minutes ago

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Factor.am / 32 minutes ago

Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
Factor.am / 44 minutes ago

ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Factor.am / 58 minutes ago
Related coverage

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
24TV / 24News / 17 minutes ago

Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Sputnik Armenia / 17 minutes ago

Թրամփը քննարկում է Ռուսաստանի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցը
24TV / 24News / 19 minutes ago

Белый дом рассматривает возможность отмены санкций против РФПИ - СМИ
Sputnik Armenia / 20 minutes ago