ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ստորգետնյա գազատար է վնասվել, ինչի հետևանքով մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարի հետևանքով այսօր ժամը 16։00-ից դադարեցվել է Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի, Ֆուչիկի փողոցի թիվ 1/1, 1/3 բազմաբնակարան շենքերի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։Ժամկետների մասին ընկերությունը չի հայտնում։Sputnik Արմենիայի թղթակիցն Աջափնյակից հայտնում է, որ բարձրախոսով շենքերի բակերում հայտնում են վթարի մասին՝ նախազգուշացնելով պահպանել անվտանգության կանոնները։