ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, նախնական տվյալներով, նախատեսված են նոյեմբերի 4-ին ԱՄԷ-ում: Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:Նա նաև հայտնել է, որ Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ եղել է ԱՄՆ-ի, Լեհաստանի և Զելենսկու հետ խորհրդակցությունների արդյունքը:ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովՀիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները եռակողմ ձևաչափով վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Նա նշել է, որ այդ բանակցությունների նպատակը վերջնական խաղաղ համաձայնագրերի հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումն է: Պուտինն ընդգծել է, որ այս հարցը քննարկելիս անհրաժեշտ կլինի խոսել նաև ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին:Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ. Պուտին