Կենսաբազմազանության պահպանության միջազգային համաժողովի՝ COP17-ի օրերին բարձրաձայնվում է նաև Շիկահողի պետական արգելոցի խնդիրը։ Բնապահպան Նազելի Վարդանյանը Factor.am -ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ օկուպացված հատվածներում ճանապարհներ են կառուցվում և ծառեր հատվում։ «Մենք մոռացել ենք, որ մեր արգելոցներից մեկը վտանգված է, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր սուվերեն տարածքում, և Շիկահողի արգելոցի այդ տարածքները, որոնք իրենք օկուպացրել են, հատվում են, ճանապարհներ են կառուցվում, և այնտեղ գտնվում է սոսիների պուրակը, որը հիմնվել է Արտավազդ թագավորի կողմից, և մենք աչքի լույսի պես պահում էինք»,- ընդգծեց բնապահպանը: Վարդանյանի պնդմամբ` Շիկահողի արգելոցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում զանգվածային ծառահատումներ են իրականացվում: «Հիմա այսօր մենք տեսնում ենք, որ Ներքին Հանդ գյուղի կեսն է իրենց հսկողության տակ և Շիկահողի մի մասը, որտեղ մասսայական հատումներ են և որևէ մեկն այս մասին չի բարձրաձայնում»,- ասաց Վարդանյանը: Բանախոսը նաև քննադատեց խաղաղությանն ուղղված մոտեցումները, որոնք, իր գնահատմամբ, ուղեկցվում են տարածքային խախտումների անտեսմամբ։ «Ես չգիտեմ՝ ինչու մենք պետք է մեր խաղաղությունը ոչ արժանապատիվ իրականացնենք․ եթե խաղաղություն է, ուրեմն պետք է արժանապատիվ լինենք և ոչ թե փակենք աչքերը ինչ-որ խախտումների վրա»,- նշեց բնապահպանը: Բանախոսի համոզմամբ՝ Շիկահողի արգելոցի պահպանումը միայն Հայաստանի խնդիրը չէ։ Նրա խոսքով՝ այստեղ պահպանված անտառը համաշխարհային արժեք է, և դրա պաշտպանության համար անհրաժեշտ է բարձրաձայնել խնդրի մասին։ Մանրամասները` տեսանյութում: Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կենսաբազմազանության պահպանության միջազգային համաժողովի՝ COP17-ի օրերին բարձրաձայնվում է նաև Շիկահողի պետական արգելոցի խնդիրը։ Բնապահպան Նազելի Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ օկուպացված հատվածներում ճանապարհներ են կառուցվում և ծառեր հատվում։ «Մենք մոռացել ենք, որ մեր արգելոցներից մեկը վտանգված է, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 1 hour ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 2 hours ago

Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Factor.am / 2 hours ago
Related coverage

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
1in.am / 35 minutes ago

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
168 Jham / 42 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 51 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
168 Jham / 57 minutes ago