Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանում Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Ռուսաստանի ղեկավարը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է», – նշել է Պուտինը։ Ավելի վաղ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտարարել էր Իրանի Բուշերի ատոմակայանում իր աշխատակիցների թիվը 700-ի հասցնելու ծրագրերի մասին։ The post Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին appeared first on 24News .