ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը։ Պատճառն Առուշանյանի՝ ռուսների հասցեին հնչեցրած արտահայտությունն է, որով նա նրանց անվանել է «Իվաններ»։ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել Առուշանյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ այն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացի նացիստների բառապաշարը։ Ավելի վաղ Առուշանյանը քննադատել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գյումրու օրվա տոնակատարությունը, որը կազմակերպել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Մասնավորապես, նա գրել էր. «Գյումրեցիները ձեր Իվանները չեն»։ «Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իրեն թույլ է տվել արհամարհական արտահայտություններ հնչեցնել ռուսների հասցեին՝ նրանց անվանելով «Իվաններ»։ Կարծում եմ՝ նման խոսքերի համար պետք է իրական պատասխանատվություն կրել։ Ճիշտ կլինի, եթե մեր ԱԳՆ-ն քննարկի Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը», — գրել է Ջաբարովը «Մաքս» հարթակի իր ալիքում։ Սենատորի կարծիքով՝ Առուշանյանին հարկավոր է հիշեցնել պատմական փաստերը։ «Հենց այդ «Իվաններն» են ժամանակին փրկել Հայաստանին ցեղասպանությունից, իսկ այնուհետև ողջ աշխարհը՝ ֆաշիստական «գորշ ժանտախտից»։ Եվ այսօր էլ Գյումրիում տեղակայված են մեր սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան՝ ապահովելով տեղի բնակիչների անդորրը։ Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ», — ընդգծել է քաղաքական գործիչը։ Ջաբարովի կարծիքով՝ երբ պաշտոնատար անձն իրեն թույլ է տալիս նման արհամարհական արտահայտություններ, դա պարզապես ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձ չէ։ «Մեր դեսպանատունը ճիշտ է արձագանքել՝ զուգահեռներ անցկացնելով Հայրենական մեծ պատերազմի տարիների նացիստական բառապաշարի հետ։ Ցավոք, այս պաշտոնյան գործում է արևմտյան հասարակական կազմակերպությունների ստանդարտ հրահանգներով, որոնց գործողությունները մենք արդեն տեսել ենք Ուկրաինայում, Մոլդովայում և Բալթյան երկրներում, որտեղ նրանք առաջ են մղում ռուսատյաց կարգախոսներ», — եզրափակել է սենատորը։ —00—ՍՊ The post Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 1 hour ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 1 hour ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 1 hour ago

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարին. Euronews
168 Jham / 20 minutes ago

Սրիկանե՛ր, Նիկոլը հավերժ չէ․ շատ շուտով հենց դուք եք պատասխան տալու
Noyan Tapan TV / 24 minutes ago

Պուտինի վերջը մոտենում է․ նա իր նստավայրը վերածում է անառիկ ամրոցի
Noyan Tapan TV / 24 minutes ago

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը
1in.am / 24 minutes ago