Լիլիթ Ստեփանյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ԱԺ-ում իր լիազորությունները դադարել են։ «Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով։ Սիրելի կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։ Ես պատրաստ եմ»,- մասնավորապես գրել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Ստեփանյանը հոկտեմբերի 21֊ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ