COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։ «Հատիկ» ծրագրի շրջանակում հայ-ֆրանսիական գիտական արշավախմբի մասնակցությամբ Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել են տեղական հարյուրավոր սերմեր, որոնք ուսումնասիրվելու և պահպանվելու են՝ հետագայում գյուղատնտեսներին աջակցելու և կլիմայական փոփոխություններին դիմակայելու նպատակով։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է գիտելիքի փոխանցումը։ Նախատեսվում են դասընթացներ, որոնց ընթացքում գյուղատնտեսները կսովորեն՝ ինչպես ճիշտ հավաքել, պահպանել, մշակել և օգտագործել տեղական սերմերը։ «Ծրագրի հիմնական նպատակը էնդեմիկ սերմերի բանկի ստեղծումն է, քանի որ էնդեմիկ մշակաբույսերը գնալով վերանում են։ Այս առումով Ակբա Ֆեդերացիան աջակցել է «Հատիկ» ծրագրին՝ կարևոր ներդրում ունենալով էնդեմիկ սերմերի, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին ընդառաջ դիմակայուն գյուղատնտեսության ձևավորման գործում»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։ «Փորձում ենք հարմարեցնել մեր գյուղատնտեսական համակարգերը, որպեսզի դրանք ավելի դիմակայուն դառնան կլիմայական փոփոխություններին։ «Հատիկ» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Այն հնարավորություն կտա ապագայում ֆերմերներին տրամադրել այնպիսի սերմեր, որոնք կարող են ավելի դիմացկուն լինել կլիմայի փոփոխություններին։ Փորձարկումներ ենք իրականացնում, ուսումնասիրում տարբեր սորտեր և գնահատում դրանց հնարավորությունները։ Ակբա Ֆեդերացիան մեզ հետ ներգրավված է այս ծրագրում, աջակցում է այս նախաձեռնությանն ու օգնում այն կյանքի կոչելուն»,- նշում է Լիոնի մետրոպոլիայի գյուղատնտեսության, բնապահպանական արդյունավետության, քաղաքային բնության և պարենային ինքնիշխանության հարցերով փոխնախագահ Բաստիեն Ժուանը։ «Ավելի քան 3 շաբաթվա ընթացքում իրականացվել է սերմերի մեծածավալ հավաքում 66 տարբեր տարածքներից, հավաքվել է գրեթե 461 տեսակ սերմ։ Սերմերն առանձնանում են իրենց բազմազանությամբ, քանի որ Հայաստանում առկա են կլիմայական 9 տարբեր գոտիներ։ Սա չափազանց կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի համար, քանի որ մեզ հնարավորություն կտա հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրներին։ Ակբա Ֆեդերացիայի ներգրավվածությունն այս ծրագրում մեծ նշանակություն ունի։ Եթե ցանկանում ենք զարգացնել կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսություն, ապա անհրաժեշտ են ներդրումներ»,- նշում է Լիոնի կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր և գիտական տնօրեն Ստեֆան Կրոզան։ ««Հատիկ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։ Ծրագիրը ծնվել է արձանագրված իրական կարիքներից՝ նպատակ ունենալով գտնել լուծումներ կլիմայի փոփոխությունների նկատմամբ գյուղատնտեսության դիմադրողականության բարձրացման համար»,- նշում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության կցորդ Էմե Ֆոժանեն։ (Գ) Մանրամասն՝ տեսանյութում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ամստերդամում 295 հազար եվրոյով վաճառքի է հանվել Սառը պատերազմի տարիների միջուկային բունկերը
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Հորդանանի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին մարտի են բռնվել 14 հոգանոց խմբի հետ
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը փակված չէ
24TV / 24News / 12 minutes ago

Բնության պահպանության որոշումներ՝ ֆինանսավորման չլուծված հարցերով․ ավարտվեց COP17-ը
Hetq / 1 hour ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ին
Shant News / 1 hour ago

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
168 Jham / 2 hours ago