Հորդանանի սահմանապահները կանխել են Սիրիայից երկիր ներթափանցելու՝ 14 հոգուց բաղկացած զինված խմբի փորձը։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Հորդանանի զինված ուժերին։ Զինվորականների տվյալներով՝ սահմանը հատելու փորձը տեղի է ունեցել ուրբաթ օրը և ուղեկցվել ինտենսիվ փոխհրաձգությամբ։ Բախման հետևանքով զինված խումբը բազմաթիվ կորուստներ է կրել, իսկ մնացած մարտիկները նահանջել են Սիրիայի տարածք։ Զինվորականները չեն հստակեցրել խմբի անդամների ինքնությունը և չեն հայտնել զոհերի ու վիրավորների ստույգ թիվը։