Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բուժառուն՝ Լոռու մարզի բնկաիչ 85-ամյա Լեմաքս Վ․-ն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել մորը
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago
Related coverage

ԵՄ-ն, ըստ էության, ավարտել է Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
168 Jham / 11 minutes ago

Ամռանը մահացած զինծառայողի գործով 4 ծառայակիցները՝ ամբաստանյալի աթոռին
News.am / 12 minutes ago

2027թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2...ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՍՈ՞ՒՄ Է. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168 Jham / 12 minutes ago

Турция и Азербайджан: союз, который держал общий враг
ABC Media / 12 minutes ago