Հոկտեմբերի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մարիամ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորներից մեկը խնդրել է իրեն ալկոհոլային խմիչք տալ, սակայն ինքը մերժել է, քանի որ վերջինս արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղեկցորդուհին ոստիկաններին հայտնել է, որ քիչ անց նա նկատել է, որ նշված ուղևորն օգտագործում է իր մոտ եղած ալկոհոլը։ Մոտենալով ուղևորին՝ վերցրել է ալկոհոլի տարան, ինչից հետո վերջինս սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ապա ձեռքով դիպել է նրա ոտքին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ուղևորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Պատա Մ․-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Մ․-ն աշխատում է «Wizz Air» ավիաընկերությունում՝ որպես ուղեկցորդուհի։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
ArmLur / Zhoghovurd / 49 minutes ago

Իրանը ռազմական ագրեսիայի դեպքում գործողությունների օպերատիվ ծրագիր է պատրաստել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ամստերդամում 295 հազար եվրոյով վաճառքի է հանվել Սառը պատերազմի տարիների միջուկային բունկերը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Азербайджан никуда от Турции не денется
Pastinfo / 13 minutes ago

Ուղևորները ստիպված են քնել հատակին․ «Շերեմետևո»-ում նորից քաոս է
168 Jham / 25 minutes ago

Гор Саакян выбыл из борьбы на ЧМ по тяжелой атлетике из-за травмы
Sputnik Armenia / 28 minutes ago

Ռուսաստանը խառնաշփոթ է առաջացրել G20-ում. Լավրովի «անցանկալի» ներկայությունը
5TV Armenia / 32 minutes ago