Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններից 22 օր անց Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի կարողացել կամ չի ցանկացել հանրությանը ներկայացնել, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել համայնքային բյուջեից միջոցառումների կազմակերպման համար: Փոխարենը համայնքապետարանի կայքում հետին ամսաթվով, հրապարակվում են համայնքի ղեկավարի առանձին որոշումները՝ տարբեր անձանց և ընկերություններին գումար փոխանցելու մասին։ Այդ որոշումները թույլ են տալիս մասամբ պատկերացում կազմել ծախսերի մասին, բայց չեն պատասխանում գլխավոր հարցին՝ որքան արժեցավ Էջմիածնի տոնակատարությունը հարկատուների համար, գրում է «Հետք»-ը։ 2026 թ. հոկտեմբերի 8-ին Էջմիածնում կազմակերպվել էին համերգային ծրագիր, հրավառություն, թեմատիկ փառատոններ, մանկական ու ժամանցային միջոցառումներ և այլ ծրագրեր։ Մինչև միջոցառումների անցկացումը հայտնի էր միայն, որ համերգային ծրագրի բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար համայնքապետարանը «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ կնքել է 24 մլն դրամի պայմանագիր։ Տոնակատարություններից հետո միայն սկսեցին հրապարակել տարբեր ծառայությունների դիմաց վճարումների մասին համայնքի ղեկավարի որոշումները։ Ընդ որում՝ դրանք հրապարակվում են հետին ամսաթվով, երբ միջոցառումներն արդեն ավարտվել են, և հանրությունը փաստացի ստիպված է լինում առանձին փաստաթղթերից հավաքել համայնքային ծախսերի պատկերը։ Մասնավորապես՝ մի շարք որոշումների համարներ համայնքապետարանի կայքում հրապարակված են՝ առանց բովանդակության: Հետագայում դրանք լրացվում են և կորչում ընդհանուրի մեջ: Օրինակ՝ մինչև տոնական միջոցառումների օրը համայնքի ղեկավարի թիվ 1705 Ա որոշումն ուներ «Ֆին» վերնագիրը և դատարկ էր: Այժմ բովանդակությունը լրացվել է և պարզվում է, որ մոտ 5 մլն դրամանոց վճարում է: Այս պահին էլ համայնքապետարանի կայքում դեռ կան դատարկ բովանդակությամբ որոշումներ՝ «սոց», «շինապրանքներ» վերնագրերով, որոնք կլրացվեն հետին ամսաթվով: Հրապարակված որոշումներից տեղեկանում ենք, որ երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի կազմակերպման համար համայնքային բյուջեից վճարվել է 4 մլն 400 հազար դրամ, երգիչ Էրիկ Կարապետյանի համար «Լայթ Ափ Քոմփանի» ՍՊԸ-ին՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ «Կամիֆրենդս Պրոջեքթ»-ի համերգի կազմակերպման համար՝ 2 մլն 500 հազար դրամ։ Հաղորդավարի ծառայության գինը կազմել է 300 հազար դրամ։ Միայն բեմահարթակի և լուսավորության վարձակալության պայմանագրի ու նշված համերգային ծառայությունների արժեքը կազմում է 37 մլն 800 հազար դրամ։ Սա դեռ տոնակատարությունների ամբողջական արժեքը չէ։ Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։ —00—ՄԱ The post 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը փակված չէ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը փակված չէ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է
24TV / 24News / 33 minutes ago

Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը
24TV / 24News / 45 minutes ago

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
24TV / 24News / 1 hour ago

Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Միրզոյանը հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտգործնախարարների հետ. ի՞նչ են քննարկել
Sputnik Armenia / 1 hour ago

Բնության պահպանության որոշումներ՝ ֆինանսավորման չլուծված հարցերով․ ավարտվեց COP17-ը
Hetq / 2 hours ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ին
Shant News / 2 hours ago

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
168 Jham / 3 hours ago