Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության գլխամասային գրասենյակում տեղակայված տվյալների կենտրոնի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը։ Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են կարմիր ժապավենը և ազդարարել գրասենյակի բացումը։ Բացման արարողության շրջանակում Ռեջիս Բուշյեն ներկայացրել է eIDAS միջազգային բարձրագույն ստանդարտով կառուցված ենթակառուցվածքը, որն ապահովում է փաստաթղթերի անվտանգ էկոմիջավայր։ Ըստ պայմանագրի՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ողջ արտադրական պրոցեսը խորությամբ կդիտարկվի և կգնահատվի եվրոպական փորձագիտական խմբի կողմից, և ենթակառուցվածքը կսերտիֆիկացվի։ Հյուրերը շրջել են կենտրոնում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, աշխատանքների կազմակերպման և տվյալների կառավարման գործընթացներին։ Կենտրոնի գործարկումը նոր կենսաչափական համակարգի ներդրման կարևոր փուլերից է՝ ուղղված տվյալների անվտանգ կառավարմանն ու համակարգի հուսալի, անխափան աշխատանքի ապահովմանը։ —00—ՄԱ The post Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
24TV / 24News / 38 minutes ago

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
24TV / 24News / 42 minutes ago

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի
24TV / 24News / 1 hour ago

Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ԵՄ-ն, ըստ էության, ավարտել է Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
168 Jham / 16 minutes ago

Ամռանը մահացած զինծառայողի գործով 4 ծառայակիցները՝ ամբաստանյալի աթոռին
News.am / 17 minutes ago

2027թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2...ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՍՈ՞ՒՄ Է. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168 Jham / 17 minutes ago