Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բուժառուն՝ Լոռու մարզի բնկաիչ 85-ամյա Լեմաքս Վ․-ն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ —00—ՄԱ The post Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
24TV / 24News / 38 minutes ago

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ Աբրահամյան
24TV / 24News / 42 minutes ago

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի
24TV / 24News / 1 hour ago

Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Factor.am / 25 minutes ago

ДТП с участием "скорой" в Ванадзоре: пациент скончался
Sputnik Armenia / 49 minutes ago

Լուրեր 17:00 | | 31.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 54 minutes ago

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և բեռնատարը․ վթարի հետևանքով բուժառուն մահացել է․ Shamshyan.com
Aravot / 56 minutes ago