ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսության» շրջանակում հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։ Ըստ գերատեսչության` քննարկվել են երկկողմ համագործակցության, ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հանդիպմանը Միրզոյանը քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին Հայաստանի աջակցությունը։Բահրեյնի ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, ներդրումների խրախուսումը, զբոսաշրջության ակտիվացումը և համաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքումը։Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ու տնտեսական փոխկապակցվածության զարգացմանը, ինչպես նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների համագործակցությանը։Հիշեցնենք, որ «Մանամայի երկխոսություն» անվտանգության 22-րդ միջազգային համաժողովն անցկացվում է Բահրեյնում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն՝ մասնակցելու համաժողովին։Հոկտեմբերի 31-ին նա մասնակցել է համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միրզոյանը հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտգործնախարարների հետ. ի՞նչ են քննարկել
Արարատ Միրզոյանը քննարկել է ներդրումների և տարածաշրջանային խաղաղության հարցեր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. Կոնոնուչենկոն` նոր նախագծերի մասին
Sputnik Armenia / 24 minutes ago

ДТП с участием "скорой" в Ванадзоре: пациент скончался
Sputnik Armenia / 41 minutes ago

Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «ԿամԱԶ»–ը․ բուժառուն մահացել է
Sputnik Armenia / 59 minutes ago

Четыре человека погибли при пожаре на обувной фабрике в Индии. Видео
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Աբովյան 10-ի գործը. Քոչարյանի օրոք ապօրինի սեփականաշնորհված գույքը և 150 մլն-ի չկատարված ներդրումը
1in.am / 9 minutes ago

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ․ «Հետք»
ABC Media / 1 hour ago

Armenia's natural wealth is much more than we imagine; why not utilize it?
Noyan Tapan TV / 1 hour ago

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը փակված չէ
24TV / 24News / 2 hours ago