ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ բնապահպանական ծրագրեր են իրականացնում մի շարք ուղղություններով և դիտարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները: COP17–ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, կլիմայի հարցերով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն:Բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի բնապահպանական գերատեսչությունները 2025-2027 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր են իրականացնում, որը համագործակցություն է նախատեսում թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանման և բնական սպառնալիքներին, այդ թվում՝ անտառային հրդեհներին հակազդելու ոլորտներում:Փոխգործակցության նոր ուղղությունները հայ գործընկերների հետ քննարկվել են անմիջապես COP17-ի ընթացքում:Կոնոնուչենկոն նշեց, որ համաժողովում հայկական պատվիրակության հետ շփումներ են եղել ամեն օր, ընդ որում՝ օրական մի քանի անգամ: Հայաստանը, նրա խոսքով, հանդես է եկել ոչ միայն որպես համաժողովի նախագահող և փաստաթղթերի համաձայնեցման գործընթացում անկողմնակալ արբիտր, այլև որպես բանակցային գործընթացի լիարժեք գործընկեր:Դիվանագետը պատմեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ում նախագահող Համբարձում Մաթևոսյանի հետ ջերմ և կառուցողական հանդիպումների մասին:Նա հատկապես բարձր գնահատեց համաժողովի կազմակերպումը Երևանում: Կոնոնուչենկոյի խոսքով՝ կենսաբազմազանությանը, կլիմայի փոփոխությանը և անապատացման դեմ պայքարին նվիրված Ռիո դե Ժանեյրոյի կոնվենցիաների կողմերի ֆորումներին ավելի քան 20 տարվա մասնակցության ընթացքում ինքը զգալի փորձ է կուտակել համեմատելու համար:«Շատ լավ են մտածված լոգիստիկան և սնունդը, մենք կարող ենք հանգիստ վայելել համեղ հայկական ուտելիքը»,- նշեց դիվանագետը:Էկոլոգիական նպատակներ և տնտեսական շահերԽոսելով միջազգային բնապահպանական հարթակներում Ռուսաստանի առաջնահերթությունների մասին՝ Կոնոնուչենկոն ընդգծեց, որ բնապահպանական քաղաքականությունը պետք է հաշվի առնի բոլոր պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները:Մոսկվան հանդես է գալիս հանածո վառելիքից հրաժարվելու հարցում հավասարակշռված մոտեցման օգտին՝ պնդելով համաշխարհային տնտեսության համար հնարավոր հետևանքների նախնական գնահատման անհրաժեշտությունը:Ռուսաստանը համանման մոտեցում է ցուցաբերում նաև շրջակա միջավայրի համար վնասակար համարվող սուբսիդիաների չեղարկման հարցումԴիվանագետի խոսքով՝ նախքան աջակցության նման մեխանիզմներից հրաժարվելը անհրաժեշտ է գնահատել դրանց նշանակությունն առանձին ոլորտների, առաջին հերթին՝ գյուղատնտեսության համար:Ռուսաստանը պատրաստ է բնապահպանական ոլորտում ձեռք բերած փորձը փոխանցել Հայաստանին. դեսպան«Այս հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, բայց, օրինակ, պարարտանյութերի արտադրության համար սուբսիդիաները վնասակա՞ր են: Կամ գոնե ոչ լիովի՞ն: Ի՞նչ կլինի, եթե մենք հրաժարվենք նման սուբսիդիաներից: Հայաստանում՝ բարձր զարգացած ագրարային երկրում, որը հայտնի է իր մրգերով, լավ գիտեն, թե գյուղատնտեսության մեջ ինչպիսի նշանակություն ունեն պարարտանյութերը»,-նշեց նա:Կոնոնուչենկոն ընդգծեց, որ սա հարցերի միայն մի մասն է, որոնց շուրջ Ռուսաստանը առաջ է տանում իր տեսակետը COP17-ի շրջանակում:Ռուսական բնապահպանական նախագծերը Հայաստանում և տարածաշրջանումԱնդրադառնալով ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային համագործակցությանը՝ դիվանագետը հիշեցրեց, որ 2012 թվականից ի վեր Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է կազմակերպության ծրագրերն ու հիմնադրամները՝ այլ պետություններին օգնություն ցուցաբերելու համար, մասնավորապես՝ «Ռուսաստան-ՄԱԶԾ» Զարգացման հավատարմագրային հիմնադրամի միջոցով:Մի շարք նախագծեր են իրականացվել նաև Հայաստանում: Դրանք վերաբերել են անտառային հրդեհների դեմ պայքարին և Տավուշի մարզում համալիր գյուղատնտեսության զարգացմանը:Որպես միջազգային բնապահպանական համագործակցության ևս մեկ օրինակ նա նշեց Ուզբեկստանում ածխածնային հողագործության նախագիծը, որի համար Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն դոլար է հատկացրել:Այս տեխնոլոգիան ենթադրում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցում առանց հողը վարելու կամ դրա նվազագույն մշակմամբ, ինչպես նաև բույսերի մնացորդների, այդ թվում՝ ցորենի ծղոտի պահպանում անմիջապես դաշտերում: Նման մոտեցումը նպաստում է հողում ածխածնի կուտակմանը:Դիվանագետի խոսքով՝ ծրագիրն արդեն մեկնարկել է և մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուզբեկստանի կառավարությունում: Հետագայում նման նախաձեռնություններին կարող են միանալ նաև Ռուսաստանի այլ գործընկերները, այդ թվում՝ Հայաստանը:«Եթե մեր հայ գործընկերների կողմից համապատասխան դիմում լինի, մենք սիրով կքննարկենք այն»,- եզրափակեց Կոնոնուչենկոն:Հիշեցնենք, որ COP17 համաժողովն անցկացվել է Երևանում հոկտեմբերի 19-ից 30-ը:Էկոնորաձևություն. տեքստիլի թափոնից Երևանում դիզայներական հագուստ և պայուսակներ են կարում