Այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, ավարտվեց COP17 համաժողովը: Բանակցություններն ու քննարկումները տարբեր հարցերի շուրջ համաձայնության գալու համար տևել են ամբողջ գիշեր: COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանն ու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը առավոտյան ամփոփել են 12 ժամ տևած բանակցությունների արդյունքները մամուլի ասուլիսում: Երևանում անցկացվող համաժողովի գլխավոր խնդիրներից էր առաջին անգամ համատեղ գնահատել՝ ինչպես են երկրներն իրականացնում 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։ Համաժողովից առաջ հրապարակված ՄԱԿ-ի Կենսաբազմազանությանն ուղղված գործողությունների վիճակը զեկույցը ցույց էր տվել, որ երկրների գրեթե 90 տոկոսը սահմանել են ազգային թիրախներ, սակայն այդ թիրախների կեսից պակասն է իրագործման ճիշտ ընթացքի մեջ։ Այսպիսով, երկրներն ընդունեցին կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք որոշումներ։ Եզրափակիչ նիստում համաձայնեցվեցին անտառների կենսաբազմազանության, կենսաբազմազանության և գյուղատնտեսության, գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականությունների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև գիտական համագործակցության հարցերով որոշումներ։ Վիճահարույց որոշումներից մեկը բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին վերաբերող՝ Կոնվենցիայի 8(j) հոդվածի հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգի ընդունումն էր։ Չնայած նրան, որ բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումը ողջունեց ընդունումը, Կանադան, ինչպես նաև Դանիան՝ Գրենլանդիայի հետ, մտահոգություն հայտնեցին ներկայացուցիչների առաջադրման մասին փոխզիջումային ձևակերպման վերաբերյալ։ Ինդոնեզիան իր հերթին մտահոգություններ հայտնեց առաջարկվող ինստիտուցիոնալ կարգավորումների վերաբերյալ: Չլուծված են մնացել նաև ֆինանսավորման և բնությանը վնասող տնտեսական խթանների շուրջ առանցքային հարցերը։ Գրինփիս միջազգային կազմակերպությունը մասնավորապես հայտարարել է, որ COP17-ը նախանշել է Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղին: Բայց այն չի ապահովել այնպիսի արձագանք, որը կհամապատասխաներ Գլոբալ զեկույցում ներկայացված իրավիճակի հրատապությանը։ Բավարար ֆինանսական միջոցները ճիշտ ուղղությամբ ուղղորդելուն խանգարող առանցքային խնդիրները մնում են չլուծված։ Միաժամանակ, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հստակ ճանաչումը թուլացնելու փորձերը լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի առնչությամբ,- նշված է հայտարարության մեջ։ Գրինփիսի պատվիրակության նախագահ Ան Լամբրեխտսը կազմակերպության ասուլիսի ժամանակ նշել է, որ նախաձեռնվող գործողությունների տեմպն ու ծավալը դեռևս չեն համապատասխանում կենսաբազմազանության ճգնաժամի պահանջներին։ Երևանում տրված քաղաքական խոստումներն արտահայտում են լավ մտադրություններ, բայց չեն վերացնի իրականացման ճանապարհին եղած հիմնական խոչընդոտները՝ անբավարար ֆինանսավորումը, Կալիի գրեթե դատարկ հիմնադրամը և վնասակար սուբսիդիաների հրատապ բարեփոխման անհրաժեշտությունը,- ասել է Լամբրեխտսը։ Նա հավելել է, որ մասնավոր հատվածը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի: Հենց վերջինիս ջանքերով COP16-ին Կալիի հիմնադրամին վճարումները կամավոր սկզբունքով են արվում: Անընդունելի է, որ խոշոր բազմազգ կորպորացիաները հսկայական շահույթներ են ստանում բնության հաշվին, մինչդեռ դրա պաշտպանությանը շատ քիչ են նպաստում՝ ամբողջ աշխարհի մարդկանց թողնելով կենսաբազմազանության ճգնաժամի հետևանքներին դեմ հանդիման,- նշել է պատվիրակության ղեկավարը: Համաժողովի շրջանակում ընդունված որոշումների վերջնական համաձայնեցված տեքստերը դեռևս հրապարակված չեն: Միաժամանակ, մի շարք հարցերի քննարկումները հետաձգվեցին մինչև COP18։ Դրանց թվում էին այլ կոնվենցիաների հետ համագործակցության և Նագոյայի արձանագրության գլոբալ բազմակողմ օգուտների բաշխման մեխանիզմի վերաբերյալ հարցերը։ Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նաև COP18-ի անցկացման վայրը: Այն կանցկացվիԷկվադորի մայրաքաղաք Կիտոյում՝ 2028 թվականին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բնության պահպանության որոշումներ՝ ֆինանսավորման չլուծված հարցերով․ ավարտվեց COP17-ը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Hetq / 2 hours ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարարին
Hetq / 3 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ
Hetq / 3 hours ago

Pashinyan Launches New Biometric Passport System Amid Debate Over Mount Ararat Exclusion
Hetq / 6 hours ago
Related coverage

Միրզոյանը հանդիպել է Լիբանանի և Բահրեյնի արտգործնախարարների հետ. ի՞նչ են քննարկել
Sputnik Armenia / 1 hour ago

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը փակված չէ
24TV / 24News / 1 hour ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ին
Shant News / 2 hours ago

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
168 Jham / 3 hours ago