Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ վճռաբեկ դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը,-գրել է նա։ Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրվող վարորդ Արամ Նավասարդյանի դատավճիռը թողել էր անփոփոխ: Որոշումը երկու կողմի դժգոհությունն էր առաջացրել։ Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը և վարորդ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարան։ Լուսանկարը՝ արխիվային
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Վճռաբեկ դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Բնության պահպանության որոշումներ՝ ֆինանսավորման չլուծված հարցերով․ ավարտվեց COP17-ը
Hetq / 3 hours ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարարին
Hetq / 4 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ
Hetq / 4 hours ago

Pashinyan Launches New Biometric Passport System Amid Debate Over Mount Ararat Exclusion
Hetq / 7 hours ago
Related coverage

Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում
24TV / 24News / 3 minutes ago

ԱՄՆ առևտրի նախարարությունը թույլատրել է Boeing-ին համագործակցել «Բելավիայի» հետ
168 Jham / 8 minutes ago

Ավտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ
24TV / 24News / 9 minutes ago

Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago