Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Սարատովկա գյուղի վարչական տարածքում, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Բադալ Գ․-ն իր վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և ճանապարհային երթևեկության նշանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Զոհրաբյանը և Արթուր Մամյանը։Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունները։ —00—ՄԱ The post Ավտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
24TV / 24News / 12 minutes ago

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
24TV / 24News / 25 minutes ago

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ Արաղչի
24TV / 24News / 45 minutes ago

Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում
24TV / 24News / 53 minutes ago
Related coverage

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԵՐԲԵՔ ՀԱՆԳԻՍՏ ՏԱՐԱԾՔ ՉԻ ԵՂԵԼ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
168 Jham / 7 minutes ago

Ստուբը հայտարարել է, որ ինքն ու Ստյորեն Կիևի խնդրանքով զանգահարել են Պուտինին
Sputnik Armenia / 8 minutes ago

Մեծադիր «անձնագրեր»` Հանրապետության հրապարակում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 8 minutes ago

Զելենսկին պետք է գա Մոսկվա. փրկության ժամացույցը միացված է
Yerkir / 8 minutes ago