Հոկտեմբերի 28-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկեցին 2026 թվականի բյուջեում առաջարկվող փոփոխությունները։ Հիմնական հարցերը վերաբերվում էին մունիցիպալ ծառայությունների և կազմակերպությունների լրացուցիչ ֆինանսավորմանը, ինչպես նաև ծախսերի մի մասի՝ 2027 թվական տեղափոխմանը։ Ինչպես նշվեց նիստի ընթացքում, մի շարք մունիցիպալ հիմնարկների և ծառայությունների համար բյուջեով նախատեսված միջոցները չեն հերիքել մինչև տարեվերջ ծախսերը հոգալու համար։ Այդ պատճառով քաղաքապետարանն առաջարկել է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել։ Ինչ նպատակներով կհատկացվեն լրացուցիչ միջոցները։ Ներկայացված փոփոխությունների համաձայն, լրացուցիչ ֆինանսավորում է առաջարկվում հատկացնել հետևյալ կարիքների համար. Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան՝ 4 000 լարի էլեկտրաէներգիայի վճարման համար։ Մունիցիպալիտետի եկեղեցիներ՝ 4 000 լարի էլեկտրաէներգիայի և բնական գազի վճարման համար։ Քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծառայություն՝ 100 000 լարի՝ քաղաքացիների վիրահատությունների և բուժման ֆինանսավորման համար։ Մարզահամալիր՝ 30 000 լարի՝ կոմունալ ծախսերի և տարբեր մրցումների մասնակցության համար։ Մարզադպրոց՝ 10 000 լարի՝ մրցաշարերին մասնակցելու նպատակով ուղևորությունների համար։ Մունիցիպալ շենքերը էլեկտրաէներգիայի և բնական գազի ցանցերին միացնելու համար՝ 10 000 լարի։ Նիստի ընթացքում առանձին ուշադրություն դարձվեց Մոդեգամ գյուղի ճանապարհների ասֆալտապատման նախագծին։ Պատգամավորները քննարկեցին ձմռան սկզբին աշխատանքների իրականացման նպատակահարմարությունը, հաշվի առնելով, որ նախագծի իրականացման մրցույթն արդեն հայտարարվել է։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 412 181 լարի։ 2026 թվականի աշխատանքների կատարման համար նախատեսված է 300 000 լարի։ Նախագիծը կատարվելու է երկու տարվա ընթացքում, ուստի աշխատանքների մնացած մասը կիրականացվի հետագայում՝ հաստատված ծրագրին համապատասխան։ Ծախսերի մի մասը կտեղափոխվի 2027 թվական Նիստի ընթացքում պատգամավորները քննարկեցին նաև բյուջետային միջոցների մի մասը հաջորդ տարի տեղափոխելու առաջարկները։ Մասնավորապես, առաջարկվում է 2027 թվական տեղափոխել ձյունից ճանապարհների մաքրման համար նախատեսված 150 000 լարիից 100 000 լարին։ Բացի այդ, Վաչիան գյուղի մարզադահլիճի վերականգնման համար հատկացված 846 739 լարիից 500 000 լարին առաջարկվում է տեղափոխել 2027 թվական։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար նախատեսվում է նաև լրացուցիչ հատկացնել 100 000 լարի։ 2026 թվականի մունիցիպալ բյուջեում փոփոխությունների վերաբերյալ բոլոր հարցերի վերջնական որոշումը Սակրեբուլոյի պատգամավորները ընդունեցին այսօր՝ հոկտեմբերի 29-ին։ Նախ առաջարկվող փոփոխությունները կքննարկվեցին բյուրոյի նիստում, այնուհետև՝ Սակրեբուլոյի հերթական լիագումար նիստում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մունիցիպալիտետի կազմակերպություների միջոցները չեն հերիքել, նրանք լրացուցիչ ֆինանսավորում կստանան

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Муниципалитет Ахалкалаки профинансирует участие в Олимпиаде «Зарзма»
JNEWS / 6 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետը կֆինանսավորի «Զարզմա» օլիմպիադային մասնակցությունը
JNEWS / 7 hours ago

როგორია ხელფასები სხვადასხვა პოზიციაზე საქართველოში
JNEWS / 8 hours ago

საქართველოს წარმომადგენელმა ანი სტეფანიშვილმა კონკურსში „Miss Asia Global 2026“ გაიმარჯვა
JNEWS / 8 hours ago
Related coverage

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին
Akhaltskha.net / 2 hours ago

Բորժոմիի մունիցիպալիտետի Դվիր գյուղում Դվիրուլա գետի վրա 57 մետրանոց պաշտպանիչ հենապատ կկառուցվի
Akhaltskha.net / 5 hours ago

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
Akhaltskha.net / Oct 23

ՏնտեսությունԹուրքիայից միգրացիայի շնորհիվ Գերմանիան ավելի հարուստ է դարձել. Մերց. «Հարևաններ»հոկտեմբերի 21 | 20:15
Akhaltskha.net / Oct 22