ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային 2,1 միլիարդ դոլար արժողությամբ 500 հատ PAC-3 հրթիռների, ինչպես նաև դրանց առնչվող սարքավորումների վաճառքին։ Դրանք նախատեսված են ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գնումը «լիովին ֆինանսավորվելու է գործընկերների և դաշնակիցների»՝ մասնավորապես Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի կողմից՝ «Jumpstart» ծրագրի, ինչպես նաև ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող վարկի միջոցով։ Բուն հրթիռներից բացի, մատակարարումը ներառելու է պահեստամասեր, ինչպես նաև նյութատեխնիկական և ծրագրային ապահովման աջակցություն։ «Այս գործարքը կաջակցի ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգության նպատակներին՝ ամրապնդելով գործընկեր պետության պաշտպանունակությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության գործոն է հանդիսանում»,- նշել են Պետդեպարտամենտում։ Նաև ընդգծվել է, որ որսացող հրթիռների վաճառքը «Ուկրաինային հնարավորություն կտա մեծացնել իր կարողությունները՝ դիմակայելու ներկա և ապագա սպառնալիքներին»՝ ամրապնդելով երկրի հակաօդային պաշտպանության համակարգը։ Մատակարարը կլինի «Lockheed Martin»-ը՝ Պենտագոնի առանցքային կապալառուներից մեկը։ Պետքարտուղարությունը հավելել է, որ գործարքի իրականացումը «չի պահանջի ԱՄՆ կառավարության կամ կապալառուների լրացուցիչ անձնակազմի տեղակայում Ուկրաինայում» և «բացասական ազդեցություն չի ունենա» ԱՄՆ զինված ուժերի «մարտական պատրաստության վրա»։ Սպիտակ տունն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին, որ գործարքը հաստատվել է։ Օրենսդիրները 30 օր ունեն՝ մատակարարման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։ Գրառումը Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Եվրոպական ՄիությունՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըհոկտեմբերի 30 | 21:46
Akhaltskha.net / 31 minutes ago
More than 10 US Air Force transport aircraft landed at Israeli military bases
Akhaltskha.net / 46 minutes ago

հոկտեմբերի 30 | 22:42ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու. Վենս. «Հարևաններ»
Akhaltskha.net / 2 hours ago

ԱշխարհՀոկտեմբեր 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արեւմտահայերէն լուրերհոկտեմբերի 30 | 20:54
Akhaltskha.net / 4 hours ago
Related coverage

როგორია ხელფასები სხვადასხვა პოზიციაზე საქართველოში
JNEWS / 7 hours ago

Որքա՞ն են կազմում տարբեր պաշտոնյաների աշխատավարձերը Վրաստանում
JNEWS / 12 hours ago

Արտարժույթի ակտուալ փոխարժեքը հոկտեմբերի 30-ին
JNEWS / 14 hours ago

Մունիցիպալիտետի կազմակերպություների միջոցները չեն հերիքել, նրանք լրացուցիչ ֆինանսավորում կստանան
JNEWS / Oct 29