Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է հայ և թուրք լրագրողների ու մեդիաոլորտի մասնագետների 12-օրյա մեդիաշրջայց։ Հոկտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկած շրջայցին մասնակցում են 14 ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր երկրից յոթական։ Հոկտեմբերի 18-ից ծրագիրը շարունակվում է Հայաստանում։ Մեդիաշրջայցի ընթացքում մասնակիցներն այցելում են արտադրական ձեռնարկություններ, ծանոթանում տնտեսական կառույցների գործունեությանն ու ներուժին, հանդիպումներ ունենում լրատվամիջոցների խմբագրակազմերի, հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների հետ։ Հոկտեմբերի 22-ին հայ և թուրք լրագրողները Երևանում՝ Եվրասիա հիմնադրամի գրասենյակում, հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատասխաններ։ Քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է հայ-թուրքական սահմանի բացումը։ Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրել են սահմանի բացման հնարավոր ժամկետները, երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքների գործարկման համար անհրաժեշտ ներդրումները, ինչպես նաև գործընթացի ձգձգման պատճառները։ ՀԱԳՄ-ի փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ թուրք լրագրողները մեծ տպավորություն են ստացել հայկական արտադրական ձեռնարկություններ այցելելուց։ Նրանք, նրա փոխանցմամբ, կարևորել են սահմանի հնարավորինս շուտ բացումը՝ այն դիտարկելով որպես մարդկային շփումների ընդլայնման և երկու երկրների բիզնեսների միջև համագործակցության զարգացման հնարավորություն։ Նույն օրը հայ և թուրք լրագրողների խումբն այցելել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող «Կանաչ գոտի»։ Մասնակիցները ծանոթացել են ՀԱԳՄ-ի տաղավարում ներկայացված ընկերությունների գործունեությանը, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև շրջել այլ տաղավարներում։ Մեդիաշրջայցի շրջանակում նախատեսված հանդիպումներն ու միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 23-ը։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը ՀԱԳՄ-ն իրականացնում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) և «Հրանտ Դինք» հիմնադրամի համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Գրառումը Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Ограничения скорости Starlink для Украины сняты: Трамп
Akhaltskha.net / 40 minutes ago

Starlink-ի արագության սահմանափակումները Ուկրաինայի համար վերացվել են. Թրամփ
Akhaltskha.net / 44 minutes ago

Канада и Турция объявили о старте стратегического сотрудничества в обороне и энергетике
Akhaltskha.net / 1 hour ago

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում
Akhaltskha.net / 2 hours ago
Related coverage

Անձրևներ, աշխատուժի պակաս. Ախալքալաքի կարտոֆիլագործների անհաղթահարելի դժվարությունները
JNEWS / 1 hour ago

Ռուբլին Ախալքալաքում թանկացել է
JNEWS / Oct 22

Վրաստանի ազգային բանկը չի նախատեսում թվային լարիի լիարժեք շրջանառություն
JNEWS / Oct 22

TBC-ն ճանաչվել է Վրաստանի լավագույն բանկը պարտատոմսերի շուկայում
JNEWS / Oct 21