Երևանի քրեական դատարանի վարույթում քրեական գործ կա, որով ես մեղադրվում եմ դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու համար. իմ նկատմամբ դատախազության ցուցումով կիրառվել է Բացակայելու արգելք խափանման միջոց: Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժում անդրադարձել էի այս խնդրին. երբ իրավունքներիդ համար պայքարում ես, փորձում ես պետությանը պատճառվող առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեմն առնել, բարձրաձայնում ես դեղերի անօրինական և մաքսանենգ շրջանառության ահռելի ծավալների մասին, պատժվում ես, ու հենց քո՛ դեմ է իրավապահ համակարգը (այսուհետ՝ Համակարգը) քրեական գործ սարքում: Այս հոդվածում ցանկանում եմ դիտարկել այս քրեական գործն այլ կտրվածքով. Համակարգը պարտադրում է, որ զանգվածային լրատվամիջոցով հրապարակայնորեն որպես կեղծիք հայտարարեմ այն, ինչը ստուգված ճշմարտություն է: Եթե հրաժարվում ես, քեզ դատապարտում է այդ պարտադրանքին չենթարկվելու, սուտ հայտարարություն անելուց հրաժարվելու համար: Այսինքն՝ Համակարգը պարտադրում է, որ պետք է ոչ միայն ընդունեմ իր գնահատականը՝ որ առանց մեղադրական քրեական հետապնդման դատավճռի չէի կարող պնդել մի տրիվիալ, ստուգված փաստ, որ ինչ-որ կազմակերպության գնացուցակում հաշվել եմ 270 անվանում չգրանցված դեղ ու չէի էլ կարող այլ բան եզրակացնել, քանի որ այդ դեղերը պարզապես ՀՀ դեղերի գրանցամատյանում գոյություն չունեն և դրանց վերաբերյալ առկա են ՀՀ ԱՆ-ի ներմուծումը արգելող որոշումները: Այլ նաև պարտադրում է կատարել գործողություն, որը նշանակում է հրապարակային հրաժարվես ճշմարտությունից, հերքես իրականությունը: Ստիպում է ընդունել, որ փաստացի ստուգված տեղեկատվությունը այդ կազմակերպության կայքում առկա 270 անվանում չգրանցված դեղերի մասին իրականություն չէ, և հրապարակային հերքեմ՝ հայտարարեմ, թե տեսածս սուտ է: Այսինքն՝ համակարգը պահանջում է ոչ միայն իր կամայական որոշմանը լինել հնազանդ, այլ մասնակիցը դառնալ կեղծիքին: Կանգնեցնում է ճշմարտության դեմ գործելու պատասխանատվության առջև: Համակարգի որոշումը դարձել է պարտադիր կատարման ենթակա ակտ ոչ թե որովհետեւ դրա ճշմարտացիությունը համոզիչ հիմնավորված է, այլ որովհետեւ դրա թիկունքում իրավասու իշխանությունն է, որն ունի լիազորություն պարտադրելու կատարել այն: Համակարգ, որի նպատակը ոչ թե արդար պատժի հասնելն է, այլ կամայական կերպով իր ինքնահաստատումը մարդու հանդեպ ուժեղացնելն ու կարողությունը ցուցադրելը: Ճշմարտությունը պետք է ստորադասվի որոշումը պարտադիր կատարման ենթակա լինելու հանգամանքին: Պահանջը պարտադիր կատարելու՝ Համակարգի որոշումը ինքնին դարձնում է այդ որոշման բովանդակությունը ճշմարիտ: Այս կամայականության ամենամեծ վտանգը ոչ այնքան դատարանի կողմից անարդար մեղադրվելն է. ավելի վտանգավոր է, երբ պետությունը պահանջում է հաստատել կեղծիքը: Պետությունը մարդուն դարձնում է իր որոշումը լեգիտիմացնելու գործիք: Հետզհետե ներքաշվում ես Համակարգի ստեղծած կոորդինատային համակարգ: Սկսում ես ժամանակդ և ուժերդ ծախսել պաշտպանվելու և արդարանալու վրա: Ինչքան էլ կատարվողը լինի անհեթեթություն, գնալով այն ավելի մեծ տեղ է գրավում գիտակցությանդ մեջ: Եվ նույնիսկ, եթե Համակարգը չի կարողանում քեզ պարտադրել ընդունել մեղավորությունդ, ամեն կերպ պետք է պայքարես դրա դեմ, գիտակցությանդ մեջ վերապրես այդ աբսուրդը: Պաշտպանվելու համար փորձում ես հասկանալ Համակարգի ներքին տրամաբանությունը և ամեն ինչ անցկացնում ես դրա պրիզմայով: Դիմադրում ես, բայց արդեն այդ մեխանիզմի կանոնների մեջ ես, և դիմադրությունդ ակամայից դառնում է մասնակցության ձև այն մեխանիզմին, որի դեմ պայքարում ես: Քեզանից խլում են Համակարգի մի մասնիկը չլինելու հնարավորությունդ: Բայց որքան էլ այս Համակարգը, որը օժտված է պարտադրելու և պատժելու իշխանությամբ, պահանջի կատարել քայլ, որը հրապարակային կեղծիք է, միևնույնն է, իմ ներքին ազատությունը երբեք չեմ զիջի ու հասարակ դիրքորոշմանս դեմ երբեք չեմ գնա: Վահե Վարսանյան, Վագա-ֆարմ ընկերության հիմնադիր
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այնուամենայնիվ, Երկիրը պտտվում է
Սկսում ես ժամանակդ և ուժերդ ծախսել պաշտպանվելու և արդարանալու վրա: Ինչքան էլ կատարվողը լինի անհեթեթություն, գնալով այն ավելի մեծ տեղ է գրավում գիտակցությանդ մեջ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ նա կնշանակվի Կոտայքի մարզպետ
Hetq / 58 minutes ago

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
Hetq / 1 hour ago

Ինչպե՞ս է նման վերելքը փոխում մարդուն, ու ի՞նչ է սովորեցնում սահմանների մասին #shorts #cop
Hetq / 2 hours ago

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին
Hetq / 2 hours ago
Related coverage

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
24TV / 24News / 20 minutes ago

Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Sputnik Armenia / 21 minutes ago

Թրամփը քննարկում է Ռուսաստանի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցը
24TV / 24News / 23 minutes ago

Белый дом рассматривает возможность отмены санкций против РФПИ - СМИ
Sputnik Armenia / 24 minutes ago