Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Քննարկվել են նաև նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր,- նշվում է հաղորդագրությունում։