Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում։ Այս մասին հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր դադարեցին ԱԺ-ում իր լիազորությունները։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները։ Հոկտեմբերի 21֊ին մանդատից հրաժարվելու դիմում էի ներկայացրել ԱԺ նախագահ Ռ.Ռուբինյանին։ Իմ կյանքում ավարտվեց մեծ, կարևոր ու շրջադարձային փուլ, որն առանց վարանելու կանվանեմ ճակատագրական առաքելություն։ 2018֊ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ընթացքում` ստանալով ձեզանից վստահության քվե, մինչ օրս ՀՀ Ազգային ժողովում իրացրել եմ մանդատս։ Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը տևեց 8 տարի` բարդ, հետաքրքիր, պատասխանատու, երբեմն` թեթև, երբեմն` անհնար դժվար օրեր, որ իմ կյանքի, մտածողության, արժեհամակարգի , աշխարհընկալման վրա մեծ հետք թողեցին։ Այս տարիների ընթացքում ուժերիս ներածին չափով աշխատել եմ, ԱԺ֊ում դարձել ձեր ձայնը` բարձրացնելով ինձ ուղղված խնդիրները, հասցեագրել դրանք։ Շատ խնդիրներ լուծվել , որոշները` գուցե ոչ։ Այսօր ուզում եմ շնորհակալ լինել բոլորին , ովքեր կողքիս եղան այս ժամանակահատվածում, հավատացին, վստահեցին, աջակցեցին, ոգևորեցին անգամ մեկ խոսքով ։ Շնորհակալ եմ ընտանիքիս, մասնավորապես` հորս, ով միշտ թևեր է տվել ինձ առաջ գնալու, ուժերիս հավատալու համար։ Մորս, որ իմ փոխարեն հոգ է տարել նաև դստերս մասին, մինչ ես քաղաքական պրոցեսների մեջ էի։ Դստերս, որ միշտ ըմբռնում է մոտեցել իմ բացակայություններին, ներկա եղել իմ` երբեմն` ուրախության, երբեմն` տխրության ապրումներին։ Ամուսնուս, որ նաև իմ լավագույն ընկերն է ու հենարանը։ Շնորհակալ եմ իմ մեծ գերդաստանին, բոլորին` մեծից փոքր։ Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, իմ քաղաքական ընտանիքին, անչափ սիրելի դարձած գործընկերներին, որ հարազատի պես են այլևս։ Ընկերներիս, որ ունեի և որոնց ձեռք բերեցի այս տարիների ընթացքում։ Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիներին` ծանոթ֊անծանոթներին. ձեր նամակներն ու զանգերը միշտ ոգևորում են, ոգեշնչում, պարտավորեցնում, կներեք, եթե մեկ֊մեկ ուշ եմ արձագանքում։ Այս բոլոր շնորհակալությունները պարզապես չէին լինի, եթե մեկ մարդ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինձ չվստահեր այսչափ կարևոր ու պատասխանատու պաշտոն` շնորհակալ եմ իմ մեծարգո վարչապետին։ Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով։ Սիրելի կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։ Ես պատրաստ եմ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լիլիթ Ստեփանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ նա կնշանակվի Կոտայքի մարզպետ
«Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով»։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Hetq / 41 minutes ago

Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
Hetq / 53 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Hetq / 56 minutes ago

Հին դեմքեր՝ նոր ծրագրեր. ի՞նչ է խոստանում ախուրյանցիներին ՔՊ-ն առաջիկա 5 տարվա համար
Hetq / 1 hour ago
Related coverage

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
168 Jham / 15 minutes ago

Անվտանգության աշխակիցներ՝ ԱԺ նիստերի դահլիճում․ ինչու՞ է մթնոլորտը լարվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 22 minutes ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 29 minutes ago

Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանին դրդել են դատի տալ ինձ՝ մեր ուշադրությունը շեղելու համար
Noyan Tapan TV / 42 minutes ago