Վերջին շաբաթներում առավել ակնառու է դարձել Ռուսաստանի վարած քաղաքականության ակտիվությունը Հարավային Կովկասի , հատկապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ : Խոսքը մասնավորապես տարածաշրջանային հաղորդակցությունների եւ ենթակառուցվածքների մասին է , որոնց վերաբերյալ Ռուսաստանը սկսել է ավելի գործնական առաջարկներ ներկայացնել Հայաստանին : Հատուկ ուշադրության են արժանի, օրինակ, Հայաստանի երկաթուղու ենթակառուցվածքների որոշ հատվածների վերանորոգման վերաբերյալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջերս կատարած հայտարարությունները: Ռուսաստանն ըստ էության Հայաստանին առաջարկել է օժանդակել վերանորոգելու երկաթուղու երկու որոշակի հատվածներ: Մեկը` Երեւանի հարավում գտնվող Երասխից մինչեւ Ադրբեջանի հյուսիսում գտնվող Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, իսկ մյուսը` Գյումրիից դեպի Թուրքիայի սահմանը երկարող հատվածները: Նախագիծը ներկայացված է որպես տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության միջոցները ապաշրջափակելու առավել ընդգրկուն գործընթացի բաղկացուցիչ մաս: Հատկանշական է նաեւ ՌԴ նախագահ Պուտինի , Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ չնախատեսված եռակողմ հանդիպումը, որը կայացավ ԱՊՀ (CIS) ղեկավարների հավաքի շրջանակներում: Ճիշտ է, հանդիպումը կարճ էր, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է իր դիրքերը ամրապնդել երկկողմանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, միաժամանակ փորձելով հնարավորինս ներգրավվել Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու (TRIPP-ի) իրագործման ծրագրին: Անշուշտ այդ ծրագրում Ռուսաստանի ներգրավվածության հարցը պետք է քննարկվի եւ որոշվի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների տարբերակով: Եթե երկու գերտերությունները փոխադարձ համաձայնության հասնեն, ապա Հայաստանն ու Ադրբեջանը հազիվ թե կարողանան ՌԴ-ի դերակատարության վերաբերյալ ինչ-որ բան փոխել: Հետաքրքրական է, որ վերը նշված եռակողմ հանդիպման օրը հեռախոսազրույց տեղի ունեցավ Պուտինի եւ Թրամփի միջեւ: Թեեւ դժվար է պատկերացնել, որ TRIPP-ի ծրագրին Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցը քննարկվել է այդ հեռախոսազրույցի ժամանակ, սակայն չի կարելի նաեւ բացառել, որ այն տեղի է ունեցել եւ կարող է շարունակվել ավելի ցածր մակարդակներում: Ռուսաստանի հավելյալ ակտիվությունը բոլորովին էլ զարմանալի չէ: Մոսկվան 2020-ից սկսած կորցրել է իր ազդեցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա: Նա այլեւս չունի ճշնման այն լծակները կամ ազդակները, որ ուներ նախկինում, քանի որ երկու երկրներն էլ քիչ ուշադրություն են դարձնում Մոսկվային եւ ավելի ակտիվությամբ հետապնդում են իրենց անկախ արտաքին քաղաքականությունը: Ավելին, Ադրբեջանը լուրջ տարաձայնությունների մեջ է խրված, եւ Ալիեւի ժամանակ առ ժամանակ հնչեցրած հայտարարությունները բոլորովին էլ ողջունելի չեն Մոսկվայում: Որպես օրինակ կարելի է նշել, որ Ալիեւը վերջերս հայտարարել է, որ աշխարհում կան երկու գերտերություններ, Մ. Նահանգները եւ Չինաստանը: Բնական է, Մոսկվային դուր չի կարող գալ այդ ցուցակում Ռուսաստանի բացակայությունը: Մոսկվան իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա կորցրեց մի քանի փուլերով: Առաջինը 2020-ի պատերազմից հետո, որին հետեւեց Ուկրաինայի վրա նրա հարձակումը, որն է՛լ ավելի թուլացրեց իր դիրքերը տարածաշրջանում եւ աշխարհում: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի ամբողջական տարագրությունը եւ ռուսական խաղաղապահ զորքերի դուրսբերումը ավելի մեծ վնաս հասցրեցին Ռուսաստանի դիրքերին եւ հեղինակությանը: Եվ հենց այդ ազդեցության նվազման հետեւանքում Թրամփը առաջարկեց իր TRIPP նախագիծը: Ռուսաստանը հավանաբար շարունակելու է առաջիկայում եւս իր ակտիվ ճնշումները Հայաստանի վրա, նույնիսկ մի քանի ճակատներով: Մեկը գազի գների բարձրացում, մյուսը` սահմանափակումներ հայկական որոշ ապրանքների Ռուսաստան ներմուծման վերաբերյալ, եւ այլ պատժամիջոցներ, որոնք մեծապես կհարվածեն ՀՀ-ի տնտեսությանն ու սպառողներին: Հնարավոր է նաեւ ՌԴ-ն Հայաստան այցելող զբոսաշրջիկների վրա բանեցնի որոշակի արգելքներ: Օդային ճանապարհով ռուսների ժամանումը Հայաստանի զբոսաշրջության շուկայի կարեւոր մասն է կազմում: Օրական մոտ 10 թռիչք է իրականացվում Ռուսաստանից Երեւան: Հաշվի առնելով այս հանգամանքի կարեւորությունը, որեւէ սահմանափակում այդ հոսքի վերաբերյալ ճակատագրական հարված կլինի ՀՀ տնտեսության համար: Նման քայլերը ավելի հավանական կդառնան, եթե Մոսկվան եւ Երեւանը չկարգավորեն իրենց հարաբերությունները մի շարք էական հարցերի շուրջ, որոնց թվում Հայաստանի հարաբերություններն են ԵՄ-ի հետ, որի մասին ռուս պաշտոնյաները բազմիցս հայտնել են իրենց մտահոգությունները: ՍՈՒՐԵՆ Ա . ՍԱՐԳՍՅԱՆ Միջազգայնագետ , ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Անգլ . բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator) The post Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանման նոր ջանքերը appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանման նոր ջանքերը
Վերջին շաբաթներում առավել ակնառու է դարձել Ռուսաստանի վարած քաղաքականության ակտիվությունը Հարավային Կովկասի, հատկապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Խոսքը մասնավորապես տարածաշրջանային հաղորդակցությունների…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի ստացած առավելությունների դիմաց ոչ ոք փոխհատուցում չի տրամադրի․ Բոգդան Բեզպալկո
Alpha News / 4 hours ago

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները ողբալի կլինեն․ Ալեքսեյ Անպիլոգով
Alpha News / 4 hours ago

Как заблудившиеся азербайджанцы свободно проникают в Армению? Мнение военных экспертов
Sputnik Armenia / 6 hours ago

Explainer | What you need to know about the lawsuit to ban Georgia’s opposition
OC Media / 7 hours ago



