Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News -ին մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի զեկույցն՝ այդ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու դեպքում առաջացող ռիսկերի վերաբերյալ։ «Միջկառավարական խորհրդի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը՝ ի դեմս իր վարչապետի, պետք է հստակ որոշում կայացնի արտաքին քաղաքականության և տնտեսական համագործակցության ոլորտներում ռազմավարական ուղղության վերաբերյալ։ Գոյություն ունեցող ռիսկերն իսկապես էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար։ Գազի գնի 69 տոկոսով բարձրացումը և մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15-18 տոկոսանոց անկման։ Սա հսկայական անկում է, որի հետևանքները ոչ ոք և ոչինչ չի կարող փոխհատուցել։ Նախկինում հույսեր էին կապում Ֆրանսիայի հետ, սակայն, հավանաբար, այժմ, հաշվի առնելով Փարիզից ստացվող լուրերը, դժվար է ակնկալել, որ Ֆրանսիան կկարողանա այնպիսի ծավալի տնտեսական օգնություն ցուցաբերել, որը բավարար կլինի ՀՆԱ-ի նման մեծ կրճատումը փոխհատուցելու համար», -ասել է փորձագետը։ Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ իր նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները կարող են իրականություն դառնալ։ «Հավանաբար, Հայաստանի ղեկավարության համար առավել նպատակահարմար որոշում կայացնելու հարցում կողմնորոշվելու նպատակով է Միջկառավարական խորհուրդը կրկին հիշեցրել այդ նախազգուշացման մասին։ Իհարկե, կարելի է շարժվել տարբեր ուղղություններով, սակայն յուրաքանչյուր ընտրություն իր գինն ունի, և տնտեսական առումով այդ գինը չափազանց բարձր կլինի։ Այն առավելությունները, որոնք Հայաստանն այսօր ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ, ոչ ոք չի փոխհատուցի։ Այդ առավելություններն այժմ գուցե այնքան էլ նկատելի չեն, բայց իրականում չափազանց կարևոր են։ Ընդհանուր առմամբ, սա կարելի է դիտարկել որպես նախազգուշացում Հայաստանի ղեկավարությանը՝ արտաքին քաղաքականության ոլորտում իր ընտրած ուղղության վերաբերյալ», — ընդգծել է Բեզպալկոն։ The post ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի ստացած առավելությունների դիմաց ոչ ոք փոխհատուցում չի տրամադրի․ Բոգդան Բեզպալկո appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի ստացած առավելությունների դիմաց ոչ ոք փոխհատուցում չի տրամադրի․ Բոգդան Բեզպալկո
Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի զեկույցն՝ այդ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու դեպքում ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը ինքն է․ սա հավերժ իշխելու հայտ է․ Բենիամին Մաթևոսյան
Alpha News / 2 hours ago

Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
Alpha News / 2 hours ago

Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին
Alpha News / 2 hours ago

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը. ՈՒՂԻՂ
Alpha News / 3 hours ago
Related coverage

ՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունը
1in.am / 2 hours ago

Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները չպետք է նման մեկնաբանություններ անեն․ Տիգրան Աբրահամյան
168 Jham / 8 hours ago

Փարիզից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն | armenpress.am
Infocom / 9 hours ago

Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ | 1lurer.am
Infocom / 10 hours ago