Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News -ին մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի զեկույցը՝ Հայաստանի համար այդ կազմակերպությունից դուրս գալու դեպքում առաջացող ռիսկերի վերաբերյալ։ «Միջկառավարական խորհրդի հայտարարությունն, ըստ էության, բավական խորհրդանշական բնույթ էր կրում, քանի որ Երևանի համար պաշտոնապես բարձրաձայնվեցին բոլոր այն պայմաններն ու հետևանքները, որոնց մասին մինչ այդ ոչ պաշտոնապես էր խոսվում։ Դրանք վերաբերում են այն իրավիճակին, որը կստեղծվի, եթե Հայաստանը դուրս գա եվրասիական տարածքի ինտեգրացիոն բոլոր նախագծերից, առաջին հերթին՝ ընդհանուր շուկայից, որն այսօր փաստացի գործում է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և եվրասիական գործընկերության մյուս երկրների միջև։ Ակնհայտ է, որ նման քայլի հետևանքները խիստ ծանր կլինեն, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ Պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունը բավական փոքր է, հատկապես, օրինակ, Ռուսաստանի տնտեսության համեմատությամբ։ Հետևաբար, նման իրավիճակներում սովորաբար շատ ավելի մեծ կորուստներ է կրում հենց փոքր տնտեսությունը, որը ստիպված է լինում վերակառուցել իր արտաքին տնտեսական կապերը։ Այդ գործընթացը կարող է չափազանց ցավոտ լինել և ոչ միշտ հաջողությամբ պսակվել՝ հաճախ հանգեցնելով ավելի մեծ կախվածության։ Երկարատև համագործակցությունից, որպես կանոն, շահում են երկու կողմերն էլ․ նրանք հարմարվում են միմյանց ուժեղ և թույլ կողմերին ու սկսում լրացուցիչ օգուտներ քաղել այդ համագործակցությունից։ Իսկ երբ դուրս եք գալիս նոր շուկա, այնտեղ ձեզ ոչ ոք չի ճանաչում, ավելին՝ սովորաբար ձեզ այնտեղ չեն էլ սպասում։ Ինչ վերաբերում է հատուկ արտոնություններ ստանալու ակնկալիքներին, ապա դրանք բախվում են մի պարզ իրողության․ այդ շուկայում արդեն կան խաղացողներ, որոնք օգտվում են նման արտոնություններից և ամենևին էլ մտադիր չեն հրաժարվել դրանցից», -ասել է փորձագետը։ Անպիլոգովը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարության մոտ, ի վերջո, գերակշռելու են ողջախոհությունն ու իրատեսական մոտեցումը, և այն չի տրվի դեպի Եվրոպա ձգտելու արկածախնդիր ուղեգծին։ «Սա ճանապարհային քարտեզի առաջարկ է։ Այսինքն՝ այժմ Հայաստանից է կախված, թե պաշտոնական Երևանն ինչ չափով ականջալուր կլինի բանականության և ողջախոհության հանդարտ ձայնին, և որքանով այս ամենը կզոհաբերվի ոչ այնքան քաղաքական նպատակահարմարությանը, որքան պարզապես քաղաքական կոնյուկտուրային։ Ուստի, ցավոք, պետք է արձանագրել, որ մինչ օրս Երևանը չի ցուցադրել ստեղծված իրավիճակի համարժեք ընկալում։ Ընդհակառակն՝ այն, կարծես, շարունակում է ապրել արտաքին քաղաքական որոշակի պատրանքներով, որոնք, կարծում եմ, նույնքան արագ կփլուզվեն, որքան, օրինակ, Ուկրաինայի դեպքում։ Նույնը կարելի է ասել նաև Բալթյան երկրների մասին, որոնք, ըստ էության, կորցրել են իրենց ժողովրդագրական ողջ ներուժը՝ փոխարենը Եվրամիությունից գրեթե ոչինչ չստանալով, բացի եվրակենտրոն ծրագրերի շրջանակում տրամադրվող որոշակի աջակցությունից», — եզրափակել է քաղաքագետը։ The post Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները ողբալի կլինեն․ Ալեքսեյ Անպիլոգով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները ողբալի կլինեն․ Ալեքսեյ Անպիլոգով
Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի զեկույցը՝ Հայաստանի համար այդ կազմակերպությունից դուրս գալու ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 52 minutes ago

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

Կրասնոդարի Գալիցկու զբոսայգին՝ ժամանակակից քաղաքային միջավայրի գլխավոր խորհրդանիշ
Alpha News / 3 hours ago

Հայոց լեզվի ուսուցչուհի Անի Մալխասյանը Կրիմսկում արժանացել է «Տարվա ուսուցիչ» կոչմանը
Alpha News / 4 hours ago
Related coverage

«Արեւմտյան» եւ «Հարավային Ադրբեջանի» գաղափարները թուրք-ադրբեջանական օրակարգում
Azg / 2 hours ago

Անկլավների փոխանակո՞ւմ. վերլուծաբանների կարծիքներ Երեւանից եւ Բաքվից
Azg / 3 hours ago

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանման նոր ջանքերը
Azg / 3 hours ago

Որպեսզի ոչ ոք չթաքնվի ժողովրդի անվան տակ
Azg / 3 hours ago