Եգիպտոսի Գիզայի նահանգի Էլ Այաթ շրջանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Զոհերի թվում է գնացքներից մեկի մեքենավարը։ Եվս 114 մարդ վիրավորվել է։ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը սկսել է վթարի հանգամանքների քննությունը, հայտնում է Masrawy պարբերականը։ Քննության նախնական տվյալներով, Գիզա–Ֆայում երթուղով ընթացող թիվ 134 գնացքը բախվել է Կահիրեից Ասուան ուղևորվող թիվ 2010 գնացքի վերջին վագոնին։ Վերջինս կանգնած է եղել նույն ուղղության երկաթուղու վրա։ —00—ԼԱ The post Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի appeared first on 24News .