Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրը բացառիկ բարենպաստ է գնահատել հայկական կողմի համար։ Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ընկերության հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխություններն ու Հայաստանի նոր կարիքները։ «Ինձ տպավորեց կոնցեսիայի գործունեության վերլուծությունը, որը ներկայացրեց «Ռուսաստանյան երկաթուղիների» ղեկավարը։ Կոնցեսիոն պայմանագիրն ինքնին կազմված է հայկական կողմի համար բացառիկ բարենպաստ, գուցե նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով», – հայտարարել է Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ինչպես երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտներում՝ հաշվի առնելով Երևանի շահերն ու կարիքները։ Դեսպանը տեղեկացրել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում կուսումնասիրի կոնցեսիոն կառավարման հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ գործընթացներում տեղի ունեցող փոփոխությունները։ Անդրադառնալով երկաթուղային և ատոմային էներգետիկայի ոլորտներում Երևանի ու Մոսկվայի միջև հնարավոր փոխադարձ զիջումներին՝ Կոպիրկինը նշել է, որ նախընտրում է խուսափել «սակարկություն» եզրույթից։ «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ համակողմանի գնահատական կտան մեր հարաբերություններում հասունացած հարցերին, և դա հետագա բանակցությունների առարկա է։ Ամենակարևորն այն է, որ քննարկումն ընթանա կառուցողական հունով՝ հիմնվելով փոխադարձ քաղաքական կամքի վրա», – ասել է ՌԴ դեսպանը։ —00—ԼԱ The post Երկաթուղային ոլորտում ռուսական կոնցեսիան Հայաստանի համար բացառիկ բարենպաստ է. Կոպիրկին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երկաթուղային ոլորտում ռուսական կոնցեսիան Հայաստանի համար բացառիկ բարենպաստ է. Կոպիրկին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
24TV / 24News / 14 minutes ago

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից
24TV / 24News / 33 minutes ago

ԱՊԼ․ «Չելսի»-ի պարտությունը և «Լիվերպուլ»-ի հաղթանակը Լոնդոնում
24TV / 24News / 51 minutes ago

Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում՝ մասնակցելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Հենց Ռուսաստանը և ոչ թե մեկ ուրիշը կանգնեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում. Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անակախության պաշտպանության գործին
Azg / 26 minutes ago

Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացին մահացել է․ դանակահարության մեջ կասկածվողը, որը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում, ձերբակալվել է
Aravot / 29 minutes ago

Վերջին ընտրությունների արդյունքներով ԱՄՆ-ն հսկայական հետքայլ արեց․ Թրամփ
1in.am / 30 minutes ago