Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/2027 թթ․ մրցաշրջանի 10-րդ տուրում կայացան հերթական հանդիպումները, որոնք տրամագծորեն հակառակ արդյունքներով ավարտվեցին անգլիական գրանդների՝ «Չելսիի» և «Լիվերպուլի» համար, հաղորդում է ArmSport.am-ը։ Տուրի գլխավոր անակնկալը գրանցվեց «Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում, որտեղ լոնդոնյան «Չելսին» հյուրընկալվել էր մինչ այս խաղը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Սանդերլենդին»։ Ջարեդ Ջիլետի սպասարկած հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1:0։ Խաղի միակ և հաղթական գնդակը 36-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հեղինակեց «Սանդերլենդի» կիսապաշտպան Էնցո Լե Ֆեն։ Զուգահեռաբար, «Լիվերպուլը» Լոնդոնի «Սելհըրսթ Պարկ» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ տեղի «Քրիսթալ Փելասի» նկատմամբ՝ առավելության հասնելով 3:1 հաշվով։ Թոնի Հարինգթոնի մրցավարությամբ անցած խաղում մերսիսայդցիների կազմում աչքի ընկան Ալեքսիս Մակ Ալիստերը (40-րդ րոպե), Ֆլորիան Վիրցը (54-րդ րոպե) և Ալեքսանդեր Իսակը (89-րդ րոպե)։ Տանտերերի հեղինակության գնդակը հանդիպման ավելացված ժամանակում (90+5′) 11-մետրանոցից խփեց Էդի Նկետիան։ Այս հանդիպումներից հետո «Լիվերպուլը» վաստակեց 18 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Չելսիին», որը 16 միավորով նահանջեց 5-րդ տեղ։ «Սանդերլենդը» 8 միավորով լքեց վերջին հորիզոնականը և բարձրացավ 18-րդ տեղ, իսկ «Քրիսթալ Փելասը» 7 միավորով ընթանում է 19-րդ տեղում։ Առաջնության միանձնյա առաջատարը 27 միավորով Լոնդոնի «Արսենալն» է։ —00—ԼԱ The post ԱՊԼ․ «Չելսի»-ի պարտությունը և «Լիվերպուլ»-ի հաղթանակը Լոնդոնում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՊԼ․ «Չելսի»-ի պարտությունը և «Լիվերպուլ»-ի հաղթանակը Լոնդոնում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/2027 թթ․ մրցաշրջանի 10-րդ տուրում կայացան հերթական ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
24TV / 24News / 14 minutes ago

Իշխանությունները զրկել են մեզ Կաթողիկոսի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից
24TV / 24News / 32 minutes ago

Երկաթուղային ոլորտում ռուսական կոնցեսիան Հայաստանի համար բացառիկ բարենպաստ է. Կոպիրկին
24TV / 24News / 46 minutes ago

Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում՝ մասնակցելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանիքն է
Aravot / 58 minutes ago

Առաջիկայում ֆեդերացիան կվերլուծի տեղի ունեցածը և եզրակացություններ կանի․ Արայիկ Հարությունյան
Aravot / 1 hour ago

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին
A1plus / 1 hour ago

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին
Shant News / 2 hours ago