Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստին մասնակցելու նպատակով ժամանող պատվիրակությունները։ Ինչպես տեղեկանում է ArmLur.am -ը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է համապատասխան կարգադրություն, որը հրապարակվել է նոյեմբերի 6-ին։ Կարգադրության համաձայն՝ պատվիրակությունների ընդունելությունը կազմակերպելու պատասխանատվությունը դրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ուսերին։ Նա պետք է ընդունի Հայաստան ժամանող պատվիրակություններին։ Միաժամանակ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին հանձնարարվել է կազմակերպել ընդունելությունը՝ ԱԺ նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի կարգադրությամբ սահմանված կարգով։ Պատվիրակությունների ընդունելության հետ կապված ներկայացուցչական ծախսերը կկատարվեն 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։ Սոնա Գրիգորյան