Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, իսկ կազմակերպությունում նրա հետագա կարգավիճակը կախված կլինի անդամ երկրների քննարկումներից։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։ Դուք լսել եք ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը։ Կանոնադրական փաստաթղթերում իսկապես նախատեսված են որոշակի քայլեր։ Իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշման մասին հարցին։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է քննարկվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպությունում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման մասին։ Միաժամանակ, Երևանը դադարեցրել է կազմակերպության անդամավճարների վճարումը։ —00—ԼԱ The post Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն
24TV / 24News / 29 minutes ago

Մենք դեմ ենք եղել, որ Վլադիմիր Վարդանյանը գնա ՍԴ, կարող կադր էր, ԱԺ-ում անելիք ուներ. ՔՊ-ական
24TV / 24News / 35 minutes ago

Շաթիրյանի ակնարկը չհասկացա, ՔՊ-ն ազդեցություն չի ունեցել ՍԴ որևէ անդամի վրա
24TV / 24News / 38 minutes ago

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի
24TV / 24News / 39 minutes ago
Related coverage

«98 թվականին «աղետի գոտի» հասկացությունը փոխարինվել է «զարգացման գոտի» հասկացությամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից»․ Արման Եղոյանը հեգնեց Մեսրոպ Մանուկյանին
Aravot / 19 minutes ago

#ՀԻՄԱ. ՔՊ-ԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ 2027Թ. ԲՅՈՒՋԵՆ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 22 minutes ago

🔴ՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը
Yerkir / 22 minutes ago

Կադաստրի կոմիտեի նախագահը հստակ պատասխան չունի՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարելու հարցում
Yerkir / 22 minutes ago