Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 հանդիպման համար։ Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ` Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա), Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ», Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու», Գոռ Մատինյան-«Սարդարապատ»: Պաշտպաններ` Արտեմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան), Էրիկ Փիլոյան – «Ուրարտու», Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա), Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան), Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա», Արման Ղազարյան – «Ուրարտու», Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ, Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»: Կիսապաշտպաններ` Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան), Գոռ Մանվելյան – «Նոա», Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա», Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ», Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ», Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»: Հարձակվողներ` Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա», Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա), Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան), Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել), Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա), Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»: Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։ Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ժամը 21։00-ին կընդունի Կիպրոսի ազգային հավաքականին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում, Երևանի ժամանակով ժամը 18։00-ին կհյուրընկալվի Լատվիայի հավաքականին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

10,7 մլն դրամ կանխիկ գումար և 10 հազար դոլար նվեր․ ինչ է հայտարարագրել Ավանի թաղապետի տեղակալ Արամ Թոռչյանը
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

Սպիտակի ընտրությունների թեկնածուները. Ինչ է սպասվում Սպիտակում
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago

Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago
Related coverage

«Ֆերենցվարոշը» արտագնա խաղում հաղթել է «Միլանին»․ ԵԼ
Shant News / 26 minutes ago

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
168 Jham / 31 minutes ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Factor.am / 41 minutes ago

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
24TV / 24News / 47 minutes ago