Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Միքայել Մավրոսը և երկու նախարարությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս պատմական ու բարեկամական կապերը՝ վստահություն հայտնելով, որ այցը նոր խթան կհաղորդի կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։ Աթենա Միխայիլիդուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման և ոլորտային փոխգործակցության զարգացման կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, այդ թվում՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դասագրքերի արդիականացման և կրթական ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Աթենա Միխայիլիդուն ևս անդրադարձել է Կիպրոսում ընթացող կրթական բարեփոխումներին՝ կարևորելով այս ուղղությամբ փորձի փոխանակումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառմանը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է FAST հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ երեք բուհերում ներդրվելիք Ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման յոթամյա կրթական ծրագիրը։ Կիպրոսի ԿՍԵ նախարարը ներկայացրել է եվրոպական գործընկերների հետ ուսուցիչների համար ԱԲ կիրառման ուղեցույցների մշակման փորձը՝ պատրաստակամություն հայտնելով դրանք փոխանցելու հայկական կողմին։ Քննարկվել են նաև համալսարանների միջև գործընկերության, ակադեմիական փոխանակումների, համատեղ հետազոտությունների և կրթական ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են նաև միջին մասնագիտական կրթության զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ներկայացվել է ԹՈՒՄՈ և ՔՈԱՖ կենտրոնների, ինչպես նաև ավելի քան 600 դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը։ Կարևորվել են նաև երիտասարդության ոլորտում համատեղ ճամբարների և փոխանակման ծրագրերի իրականացումը, սպորտի ոլորտում համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսվող սպորտային խոշոր միջոցառումներին, այդ թվում՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, Ֆրանկոֆոնիայի խաղերին և ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը և Աթենա Միխայիլիդուն ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների ոլորտային կառույցների միջև գործընկերային կապերի ամրապնդման համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հանդիպում Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի հետ. ստորագրվել է հուշագիր
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Նախկին քաղաքապետի որդին և տարիներ շարունակ համայնքը ղեկավարած ՀՀԿ-ականը․ ովքեր են Մասիսի ընտրությունների թեկնածուները
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

ՍԴ փոխնախագահը հրաժարվեց պաշտոնից․ ՍԴ-ում կրքերը չեն հանդարտվում
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աբրահամյանի եղբոր զենքերն առգրավում են, ինչ է պահանջում նախկին վարչապետի եղբայրը
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Հովիկ Աբրահամյանի եղբոր զենքերն առգրավում են, ինչ է պահանջում նախկին վարչապետի եղբայրը
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago
Related coverage

Ի՞նչ են պահանջում այսօր Փաշինյանից, որպեսզի ունենա նրանց աջակցությունը: Բնականաբար՝ տա ճանապարհ (TRIPP)՝ «Մեծ Թուրանի» կառուցման համար. Արտակ Զաքարյան
Aravot / 15 minutes ago

«Քաղաքական հրահանգով խուզարկություններ». Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Alpha News / 19 minutes ago

LIVE. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը
Aysor.am / 20 minutes ago

Մենք դեմ ենք եղել, որ Վլադիմիր Վարդանյանը գնա ՍԴ, կարող կադր էր, ԱԺ-ում անելիք ուներ. ՔՊ-ական
24TV / 24News / 20 minutes ago