Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, իսկ կազմակերպությունում նրա հետագա կարգավիճակը կախված կլինի անդամ երկրների քննարկումներից։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։ Դուք լսել եք ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը։ Կանոնադրական փաստաթղթերում իսկապես նախատեսված են որոշակի քայլեր։ Իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշման մասին հարցին։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է քննարկվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպությունում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման մասին։ Միաժամանակ, Երևանը դադարեցրել է կազմակերպության անդամավճարների վճարումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին»․ Պեսկով
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ճոխ քարոզարշավ, բայց թույլ դիրքեր․ Վահրամ Գևորգյանը փորձում է գրավել Սևանը
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

«Ես ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակը»․ Անահիտ Բախշյանը զգուշացնում է կեղծ նամակների մասին
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Նախկին քաղաքապետի որդին և տարիներ շարունակ համայնքը ղեկավարած ՀՀԿ-ականը․ ովքեր են Մասիսի ընտրությունների թեկնածուները
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

ՍԴ փոխնախագահը հրաժարվեց պաշտոնից․ ՍԴ-ում կրքերը չեն հանդարտվում
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago
Related coverage

Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր//ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 17 minutes ago

Կալիֆոռնիայի նահանգապետը մահապшտժից ազատել է 548 դատապարտյալի
168 Jham / 17 minutes ago

ՀԷՑ-ի ու «Վեոլիա ջրի» միջև մեծ տարբերություն կա․ «Վեոլիան» սեփականատեր չէ, մաշված ենթակառուցվածք է
Aravot / 17 minutes ago

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը
168 Jham / 19 minutes ago