Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին Մանամայի երկխոսության շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հանգամանալից քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև արդեն իսկ փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքման միջոցով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, զբոսաշրջության ակտիվացմանը նպաստող հնարավոր քայլերին, ինչպես նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին: Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում նաև՝ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդման և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ջանքերը, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև Մանամայի երկխոսություն և Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումների միջև փոխգործակցությանը,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարարին
Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում նաև՝ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
Hetq / 1 hour ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարին
Hetq / 1 hour ago

Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Hetq / 7 hours ago

Բնության պահպանության որոշումներ՝ ֆինանսավորման չլուծված հարցերով․ ավարտվեց COP17-ը
Hetq / 7 hours ago
Related coverage

Դաժան բախումներ են Լեհաստանում. ցուցարարները շրջափակել են սահմանադրական դատարանի շենքը
5TV Armenia / 19 minutes ago

Փաշինյանի ցինիզմը. ՔՊ-ն հրահրեց մարտը, բայց տանուլ տվեց
Alpha News / 28 minutes ago

«Մեր կարեւորագույն քաղաքական ամբիոնն անգործության է մատնվում». Բորիս Նավասարդյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Aravot / 29 minutes ago

Խորհրդարանական ծեծկռտուք․ միջադե՞պ, թե՞ քաղաքական մշակույթի խորքային խնդրի արտահայտություն
Shant News / 29 minutes ago