Պայթյունավտանգ է իրավիճակը Լեհաստանում: Հազարավոր մարդկանց փողոց է հանել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցումը: Դատարանի մոտ ոստիկանների հետ են բախվել ցուցարարները, որոնք կարծում են, որ դատավոր Սվենչկովսկիի լիազորությունների դադարեցումն ապօրինի է: