Երևանի օդը շարունակում է մտահոգիչ մնալ: Առողջությանը վնասող ծանր մետաղների, արտանետված գազերի, քանդվող ու ամիսներով չկառուցվող ճանապարհների ու համատարած շինարարության հետևանքները ամեն ժամ ավելի խոր են զգում մեր թոքերը: Այս պահին էլ պաշտոնական տվյալներով՝ օդի մաքրության սանդղակը միջին աղտոտվածության մակարդակում է: