Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեին, ՀայՓաս ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ՀայՓաս ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզաբել Լոզոյին և Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։ Վարչապետը կարևորել է պետությունմասնավոր գործընկերությամբ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը և նշել, որ այն մեր երկրի համար ունի առանցքային կարևոր նշանակություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդիական կենսաչափական համակարգի ներդրման բարեփոխումը կարևոր նշանակություն ունի ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, որակյալ փաստաթղթերի տրամադրման, այնպես էլ ԵՄի հետ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Միաժամանակ, երկրի ղեկավարը ողջունել է IN Groupe ընկերության և Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ներգրավվածությունն այդ ծրագրում։ Վարչապետը շեշտել է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը, միջազգային փորձի և մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների ներգրավումը պետական նշանակության ծրագրում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղությամբ հետագա համագործակցությանը, ինչպես նաև հուսալի նույնականացման համակարգի և սահմանային վերահսկողության ժամանակակից լուծումների ներդրմանը վերաբերող հարցեր։ IN groupe ընկերության խորհրդի անդամներից և Կորպորասիոն Ամերիկա ընկերություններից բաղկացած կոնսորցիումը Հայաստանում ներդրել է Հայփաս ընկերությունը, որն էլ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ներդնում է նոր սերնդի կենսաչափական համակարգ Հայաստանում,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարին
Hetq / 1 hour ago

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարարին
Hetq / 1 hour ago

Սոնա Մնացականյանի գործով վճռաբեկ բողոքները մերժվել են. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Hetq / 7 hours ago

Բնության պահպանության որոշումներ՝ ֆինանսավորման չլուծված հարցերով․ ավարտվեց COP17-ը
Hetq / 7 hours ago
Related coverage

Դաժան բախումներ են Լեհաստանում. ցուցարարները շրջափակել են սահմանադրական դատարանի շենքը
5TV Armenia / 21 minutes ago

Փաշինյանի ցինիզմը. ՔՊ-ն հրահրեց մարտը, բայց տանուլ տվեց
Alpha News / 31 minutes ago

«Մեր կարեւորագույն քաղաքական ամբիոնն անգործության է մատնվում». Բորիս Նավասարդյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Aravot / 32 minutes ago

Խորհրդարանական ծեծկռտուք․ միջադե՞պ, թե՞ քաղաքական մշակույթի խորքային խնդրի արտահայտություն
Shant News / 32 minutes ago