Հոկտեմբերի 31-ին ամբողջ Ֆրանսիայում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին Փարիզում մեկնարկել է ոստիկանության հետ համաձայնեցված ցույց։ Երթը մեկնարկել է Պորտ դը Բանյոլե հրապարակից։ Երթի առջևից քայլում են աշակերտական և ուսանողական կազմակերպությունների, ինչպես նաև CGT, FSU և FO արհմիությունների ներկայացուցիչները, հայտնել է Le Monde-ը։ Ուսանողական միության ներկայացուցիչ Սաբրին Հարբախը հայտարարել է երեքշաբթի օրվանից լիցեյների և համալսարանների մուտքերն արգելափակելու և արգելափակումը «մինչև հետագա ծանուցում» շարունակելու մտադրության մասին։ Երթի առջևում հայտնվել են սև պաստառներ՝ «Մակրոնը խավար է» կարգախոսով։ Ցուցարարներին է միացել նաև նախագահական ընտրություններում ձախակողմյան «Չհնազանդված Ֆրանսիա» (LFI) կուսակցության թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը։ Մասնակիցները վանկարկել են՝ «Մելանշոն՝ նախագահ»։ Le Monde-ի տվյալներով՝ մարդկանց մեծ թվի պատճառով երթի ընթացքը շուտով դժվարացել է։ Պարբերականը նաև նշել է, որ ցույցի սկզբում պաշտոնական հայտարարությունները կրկին կենտրոնացած էին երթուղու փոփոխությունների վրա։ Թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին Ֆրանսիայում նախատեսված են շուրջ 150 հավաք և ցույց։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են սկսվել․ ուսանողները սպառնացել են արգելափակել բուհերն ու լիցեյները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

ԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾ
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago

ՈԻՂԻՂ․ Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում․ Նիկոլ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago
Related coverage

Փաշինյանը չունի կարմիր գծեր, նա ունի միայն իշխանությունը պահելու խնդիր, և ամեն ինչ կանի՝ դուր գալու Ալիևին․ Սամվել Նիկոյան
168 Jham / 10 minutes ago

Սիրիան դիտարկում է «Մեքքայի պաշտպանական դաշինքին» միանալու հնարավորությունը
168 Jham / 14 minutes ago

AP․ Իրանի պատասխան հարվածների հետևանքով տարածաշրջանում ԱՄՆ-ի 26 օբյեկտ է վնասվել
Shant News / 17 minutes ago

Иран обновит список вражеских целей, ответ не будет иметь географических рамок — Генштаб
Sputnik Armenia / 25 minutes ago