Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեին, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզբել Լոզոյին և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։ Վարչապետը կարևորել է պետություն–մասնավոր գործընկերությամբ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը և նշել, որ այն մեր երկրի համար ունի առանցքային կարևոր նշանակություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդիական կենսաչափական համակարգի ներդրման բարեփոխումը կարևոր նշանակություն ունի ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, որակյալ փաստաթղթերի տրամադրման, այնպես էլ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Միաժամանակ, երկրի ղեկավարը ողջունել է IN Groupe ընկերության և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»–ի ներգրավվածությունն այդ ծրագրում։ Վարչապետը շեշտել է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը, միջազգային փորձի և մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների ներգրավումը պետական նշանակության ծրագրում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղությամբ հետագա համագործակցությանը, ինչպես նաև հուսալի նույնականացման համակարգի և սահմանային վերահսկողության ժամանակակից լուծումների ներդրմանը վերաբերող հարցեր։ IN groupe ընկերության խորհրդի անդամներին և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություններից բաղկացած կոնսորցիումը Հայաստանում ներդրել է «Հայփաս» ընկերությունը, որն էլ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ներդնում է նոր սերնդի կենսաչափական համակարգ Հայաստանում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Եգիպտոսի ԱԳ նախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ավելի ավերիչ փուլի վտանգի մասին
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

ԴՈՒ ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՓԱԿՈՒՄ ՄԻ ՀԱՐՑ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ.ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
168 Jham / 4 minutes ago

ՀՀ-ն միանում է անձնագրերի փոխճանաչելիության միջազգային համակարգին, սա քաղաքացու փաստաթուղթն է. ՆԳՆ
24TV / 24News / 7 minutes ago

Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար այս պահին ունենք արդեն 1300 ամրագրում. Արփինե Սարգսյան
A1plus / 8 minutes ago

Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար այս պահին ունենք արդեն 1300 ամրագրում. Արփինե Սարգսյան (տեսանյութ)
A1plus / 8 minutes ago