Իսպանիայի Լա լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտեի» դարպասը (2-0), հաղորդում է armsport.am-ը։ Հանդիպումը բավականին ակտիվ մեկնարկեց, և արդեն 16-րդ րոպեին մադրիդցիները կարողացան գրավել դարպասը, սակայն VAR համակարգի միջամտությունից հետո Մորտեն Հյուլմանդի գոլը չհաշվարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, դեռևս առաջին խաղակեսում հյուրերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը. 36-րդ րոպեին աչքի ընկավ Ալեխանդրո Գրիմալդոն, ինչի շնորհիվ թիմերն ընդմիջման գնացին «Ատլետիկոյի» նվազագույն առավելության պայմաններում (0-1)։ Երկրորդ խաղակեսում «ներքնակագործները» կարողացան զարգացնել հաջողությունը։ 62-րդ րոպեին Ջուլիանո Սիմեոնեն խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։ Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 28-ի և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Գործող չեմպիոն «Բարսելոնան» այս տուրի իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ ուղիղ կեսգիշերին (00։00), ու հաղթանակի դեպքում կրկին կստանձնի միանձնյա առաջատարությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Եգիպտոսի ԱԳ նախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ավելի ավերիչ փուլի վտանգի մասին
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ռեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
24TV / 24News / 59 minutes ago

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
24TV / 24News / 1 hour ago

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Aravot / 2 hours ago

«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Factor.am / 2 hours ago